«» Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել է․«Ամերիկայի նպատակը մեկն է՝ կլանել Իրանը։ Այսինքն՝ կրկին Իրանը դնել իրենց ռազմական, քաղաքական և տնտեսական վերահսկողության տակ։ Եվ սա կապված չէ միայն ԱՄՆ-ի ներկայիս նախագահի հետ, և կապված չէ հենց այն անձի հետ, ով այսօր նախագահ է։ Սա Ամերիկայի քաղաքականությունն է»։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
04.06.2013 | 00:05

Այսպիսի գործերով էլ դու սովորեցրիր քո ժողովրդին, թե արդարը պարտավոր է մարդասեր լինել, և բարի հույս ներշնչեցիր քո որդիներին, թե նրանց մեղքերին ապաշխարություն կտաս։ Եթե քո ծառաների թշնամիներին և մահապարտներին այդչափ ներելով դու պատժեցիր և փրկեցիր` նրանց տեղ ու ժամանակ տալով, որ կարողանան ազատվել չարիքներից, ապա որքա՜ն ճշմարիտ դատեցիր քո որդիներին, որոնց հայրերի հետ երդում և դաշինք ես կնքել` բարի ավետիք տալու համար։


Իմաստություն Սողոմոնի 12. 19-21

Դիտվել է՝ 2272

Մեկնաբանություններ