Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը մնում է Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերը և կողմնակից է կառուցողական կապերի պահպանմանը։ «Մոսկվան միշտ հանդես է գալիս Երևանի հետ բարեկամական և փոխշահավետ հարաբերությունների զարգացման օգտին։ Դա բխում է Ռուսաստանի Դաշնության և հայ ժողովրդի բուն շահերից»,- ասել է ՌԴ նախագահը։               
 

Պուտինը գեղասահորդի պատկերով հայտնվել է New Yorker –ի կազմի վրա

Պուտինը գեղասահորդի պատկերով հայտնվել է  New Yorker –ի կազմի վրա
28.01.2014 | 13:45

Նախօրեին ամերիկյան ամսագիր New Yorker-ը լույս է տեսել Սոչիի օլիմպիական խաղերը լուսաբանող հրապարակումներով: Ամսագրի կազմի վրա որպես գեղասահորդ պատկերված է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի լուսանկարը: Ծաղրանկարի մեջ Պուտինը հանդես է գալիս ոչ միայն գեղասահորդ, այլև խաղում է իր սեփական կատարումը գնահատող դատավորի դերը: Ամսագիրը վաճառքի կհանվի փետրվարի 3-ին:
Նշվում է, որ New Yorker-ը առաջին լրատվամիջոցը չէ, որը հեգնում է 2014թ. Սոչիի օլիմպիադայի թեման: Օրինակ, Saturday Night Live-ի նոր համարում անդրադարձ եղավ Ռուսաստանում գեյ-քարոզչության դեմ օրենքի արգելման մասին: Մի փոքր ուրվագծով նեկայացվեցին չմշկող հետերոսեքսուալների պատկերներ: Բացի այդ, անցած շաբաթ Բրոդվեյի դերասանները նկարահանել էին երաժշտական ծաղրերգություն` Ռուսաստանում գեյ-քարոզչության արգելման, ինչպես նաև Սոչիում օլիմպիական խաղերի վերաբերյալ:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1964

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ