ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

Կուսակցությունները միլիոնավոր դրամների աջակցություն կստանան պետբյուջեից

Կուսակցությունները միլիոնավոր դրամների աջակցություն կստանան պետբյուջեից
04.02.2021 | 14:16

Կառավարության որոշմամբ, պետբյուջեից ֆինանսական աջակցություն կստանան Աժ-ի 2018-ի ընտրություններում 3 և ավելի տոկոս ձայն հավաքած կուսակցություններն ու դաշինքները. «Իմ քայլը» դաշինքը կստանա 78 միլիոն դրամ, ԲՀԿ-ն` 9.1 միլիոն, ԼՀԿ-ն` 7 միլիոն, ՀՀԿ-ն՝ 5.2 միլիոն, և ՀՅԴ-ն՝4.3 միլիոն դրամ։

Դիտվել է՝ 8801

Մեկնաբանություններ