«Անհասկանալի է, թե ինչ չափանիշներով է ՀՀ իշխանությունը ընդդիմադիր անձանց անվանում «ռուսական ազդեցության գործակալներ: Եթե այդ մարդիկ կողմ են հանդես գալիս երկկողմ հարաբերությունների զարգացմանը, ապա Փաշինյանը նույնպես խոսում է ՌԴ-ի հետ հարաբերությունների զարգացման մասին։ Բայց եթե հաշվեհարդար են տեսնում ընդդիմության ներկայացուցիչների հետ Ռուսաստանի «սոուսի» տակ, դա արդեն բարեկամական մոտեցում չէ»,- ասել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։               
 

Աստված օգնական և պահապան Բագրատ, Միքայել, Մկրտիչ և Արշակ սրբազաններին

Աստված օգնական և պահապան Բագրատ, Միքայել, Մկրտիչ և Արշակ սրբազաններին
06.12.2025 | 12:35

Դուք կմտածեք՝ սա վատ երազ է, ես կասեմ՝ ՈՉ։ Սա է այն իրականությունը, որը Հայաստանը, ՀԱՍԵ-ին ու հային տանում է կործանման։ Սա թրքացման պրոցեսի ավարտն է, վերջին փուլը, որը մտել է հանգուցալուծման մեջ՝ կամ, կամ։

Ադրբեջանական «պրոեկտի» մաս, վերջին արար։ Կոլաժում 4 բարձրաստիճան հոգևորականներ՝ հայրենասեր, եկեղեցասեր, հայասեր, հայամետ, ազգամետ և վերջապես՝ ՏՂԱՄԱՐԴ։ Նրանք այսօր անազատության մեջ են։ Նրանց «փուռը» տվողները՝ գիտեք, էլ չասեմ։ թշնամի երկրի ծրագիրն իրականանում է, մնաց մեկ հոգի՝ գիտեք, թե ով։

Բայց Աստված մի արասցե՝ եթե կտրվի ՀԱԵ գլուխը։ Սա նոր ցեղասպանություն է, նոր թշնամանք ու ատելություն։ Նրանք դեմ գնացին եկեղեցու և ազգի կործանմանը՝ չգնահատվեցին։

Շատերը կամ չեն հասկանում, կամ չեն պատկերացնում, թե ինչ է կատարվում։

Երբեմն մենք չենք գնահատում անձերին, բայց եկել է ժամանակը դա անելու։ Ես այս եպիսկոպոսների կողքին եմ, սատար և նեցուկ՝ իմ ամբողջ կարողությանբ։ Մի՛ վախեցեք ոչ մեկից, մի՛ վախեցեք նրանից՝ ով մարմինն է սպանում, հոգին է կարևոր։

Ծառը ճանաչվում է պտղով՝ իսկ Իրենք Հայ Առաքելական սուրբ եկեղեցու պտուղներն են, իրական պաշտպանները։ Էլի կան, և փառք Աստծո, բայց այսօր նրանք են վախ ներշնչել։

Խնդրանք, կոչ, հորդոր՝ եկեք ու սատար կանգնեք նրանց։ Աստված օգնական և պահապան Բագրատ, Միքայել, Մկրտիչ, և Արշակ սրբազաններին։ Վեհափառ տեր, չընկրկեք, մնացեք անսասան՝ Տերը զորավիգ։

Նիկողոս ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1859

Մեկնաբանություններ