Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Ինքներդ եք որոշել, որ ձեր ունեցվածքն ու գործարանները արժանանան Մանթաշյանցի, Արամյանցի ու Ամիրյանների հարստության ճակատագրին

Ինքներդ եք որոշել, որ ձեր ունեցվածքն ու գործարանները արժանանան Մանթաշյանցի, Արամյանցի ու Ամիրյանների հարստության ճակատագրին
14.04.2026 | 10:50

Հետաքրքիր է, Grand Candy -ի Միքայել Վարդանյանն ու Կարեն Վարդանյանը, նիկոլին չհարցրի՞ն թե ինչու՞ նրա իշխանությունը Հայաստանի ազգային հավաքականից վռնդեց վարդանյանների փեսա Հենրիխ Մխիթարյանին։

Մինչև այսօր, քաղցրավենիք գնելիս, միշտ նախապատվությունը տալիս էի «Գրանդ Քենեդիին» (անկախ որակից), թե որպես տեղական արտադրանք, թե որպես հարգանքի դրսևորում՝ Հրանտ Վարդանյանի (և առհասարակ Վարդանյան ընտանիքի) նկատմամբ, բայց այսօրվանից, ԲՈՅԿՈՏՈՒՄ ԵՄ՝ «Գրանդ Քենդին», այլևս ոչ մի կոպեկով չեմ պատրաստվում խրախուսել, իմ 5000 եղբայրների հողը դրած, իմ հայրենիքը հանձնած իշխանության ձեռքը սեղմող ու «մուծվող» «գործարարներին»։

Անի ՄԵԼՔՈՆՅԱՆ

Հ.Գ.

Եթե ձեզ խաբել են, որ ձեր քաղցրավենիքը կարող եք նաև ադրբեջանում ու թուրքիայում վաճառել, ապա, նախապես ասեմ, որ հույս չունենաք, թուրքը ձեզնից քաղցրավենիք չի գնելու, հակառակը, հայկական շուկան լցնելու է, իր էժան ու անորակ քաղցրավենիքով, և նախ ձեզ դուրս է վանելու, հետո էլ գործարանները ձեզնից խլելու է։

Այնպես, որ դուք ինքներդ եք որոշել, որ ձեր ունեցվածքն ու գործարանները արժանանան Մանթաշյանցի, Արամյանցի ու Ամիրյանների հարստության ճակատագրին։

Հետո, չբողոքեք։

Դիտվել է՝ 4303

Մեկնաբանություններ