Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

Քիչ է լինում, որ օգուտները հաշվելիս, հնարավոր վնասներն ու ռիսկերն էլ հաշվարկվեն միաժամանակ

Քիչ է լինում, որ օգուտները հաշվելիս, հնարավոր վնասներն ու ռիսկերն էլ հաշվարկվեն միաժամանակ
15.08.2026 | 11:37

Թումանյանի «Նեսոյի քարաբաղնիսը» պատմվածքում թաղի ծերունիները երբ որոշում են բուժել իրենց հիվանդ համագյուղացուն, սկզբում թվարկում են այդ մեթոդի տված օգուտներն ու դրա միջոցով փրկվածներին։ Հետո, երբ հիվանդը մահանում է, ավելի շուտ սպանվում ինքնակոչ բժիշկ դարձած ծերունիների ձեռամբ, «իմաստուն» ծերերը սկսում են հաշվել, թե քանի մարդ չի փրկվել, ու քանի մարդ է մահացել Նեսոյի քարաբաղնիսի պատճառով։

Մեր իրականությունը լի է էսպիսի հարց լուծողներով ու ինքնակոչ փրկիչներով։ Որ գալիս են, հարկադրաբար ուզում են մարդկանց փրկիչները դառնալ ու կործանում են ավելի։

Եվ քիչ է լինում, որ օգուտները հաշվելիս, հնարավոր վնասներն ու ռիսկերն էլ հաշվարկվեն միաժամանակ։

Ընդհանրապես Թումանյանին մենք կամ քիչ ենք կարդացել, կամ էլ կարդալու դեպքում հետևություններ չենք արել...

Ժաննա Հայրապետյան

Դիտվել է՝ 6165

Մեկնաբանություններ