Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

Հայաստանը մեր Հայրենիքն է, հետևաբար, մեզ և´ Տիգրանաշենն է պետք, և´ Արծվաշենը

Հայաստանը մեր Հայրենիքն է, հետևաբար, մեզ և´ Տիգրանաշենն է պետք, և´ Արծվաշենը
22.08.2026 | 16:49

Ուրեմն, կոմունիստ, ՀՀՇ-ամերձ, ռամկավար-ազատական, քրիստոնեա-ժողովրդավար, երկրապահ, հանրապետական, «անկախ» և շատ մեծ ու փոքր կազմակերպությունների նախկին, միգուցե` ներկայիս, անդամ Հարությունյան Խոսրովն ասում է, որ «Արծվաշենը մեզ պետք չէ, նվիրեք, բայց հենց Տիգրանաշենը տվեցիք` Սյունիքը կդատարկվի»:

Եվ սա ասում է մեկը, ով խորհրդային և նորանկախ Հայաստանում ամենաբարձր պաշտոններ է զբաղեցրել, հետևաբար` ուղիղ պատասխանատվություն է կրում տեղի ունեցած իրադարձությունների համար:

Հիշեցնեմ` չարաբաստիկ Ալմա-Աթայի հռչակագրի ընդունման օրը Հարությունյան Խոսրովը ՀՀ Գերագույն խորհրդի տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն էր (1990-1992 հուլիս) և «թունդ» ՀՀՇ-ամերձ էր: Որպես ոլորտային հանձնաժողովի նախագահ և ԳԽ նախագահության անդամ Հարությունյան Խոսրովը դե ֆակտո ու դե յուրե հավանություն էր տվել Ալմա-Աթայի հռչակագրին, հետևաբար` Տիգրանաշենն Ադրբեջանի կազմում ճանաչելուն:

Բացի դրանից` 1992 թվականի հուլիսի 30-ից մինչև 1993 թվականի փետրվարի 2-ը Հարությունյան Խոսրովը ՀՀ վարչապետն էր: Արծվաշենը հանձնվեց (փոխանակվեց) 1992 թվականի օգոստոսի 8-ին` Հարությունյան Խոսրովի վարչապետության օրոք:

Այժմ այս անձն ասում է, որ Արծվաշենը մեզ պետք չէ, փոխարենը` Տիգրանաշենն է պետք: Նախ` Հայաստանը շուկայական ապրանք չէ: Հայաստանը մեր Հայրենիքն է, հետևաբար` մեզ և´ Տիգրանաշենն է պետք, և´ Արծվաշենը: Իսկ ինչ վերաբերում Արծվաշենը նվեր տալուն, ապա լավ կլիներ Հարությունյան Խոսրովը ժամանակին Չարբախի բենզալցակայանն առանց ավելորդ քաշքշուկի (ծեծկռտուքի) փոխանցեր դրա իրական տիրոջը: Մանավանդ` բենզալցակայանների վրա Ալմա-Աթայի հռչակագրի դրույթները չէին տարածվում: Մեկ էլ` ամեն անգամ խոսելուց առաջ Հարությունյան Խոսրովը պետք է հիշի 1993 թվականի ՀՀ ԳԽ-ի թիվ 36 ընտրատարածքում «կայացած» ընտրությունները: Եթե չհիշի, ապա կարելի է հիշեցնել:

Կարեն Հեքիմյան

Դիտվել է՝ 368

Մեկնաբանություններ