Որոշ մարդիկ արժանապատիվ դատավոր Հակոբ Մանուկյանի ինքնաբացարկը համեմատել են Պիղատոսի արարքի հետ։ Սակայն Պիղատոսի և դատավոր Հակոբ Մանուկյանի արարքների միջև կա բացարձակ հոգևոր, բարոյական և իրավական հակադրություն...
Հոգևորականին ավազանի անունով դիմելը պարզապես անքաղաքավարություն չէ, այլ փաստարկների ու արժանապատվության իսպառ բացակայության պայմաններում գործի դրվող գռեհկություն է...
Երուսաղէմի Հայոց Պատրիարքութիւնը վրդովումով եւ խստագոյն դատապարտումով կը հետեւի Հայաստանի Հանրապետութեան մէջ Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցւոյ, անոր նուիրապետական բարձրագոյն իշխանութեան եւ բարձրաստիճան հոգեւոր սպասաւորներուն դէմ շարունակուող դատական հետապնդումներուն։...
Փառք Աստծո, ամեն ինչի համար։
Տիրոջ ողորմածությամբ, տիրանվեր հոգևորականների ու հավատավոր ժողովրդի աղոթքներով, ինչպես նաև դատավոր Հակոբ Մանուկյանի սկզբունքային կեցվածքի շնորհիվ` ամոթի ու նախատիքի օրը վերածվեց ազգային արժանապատվության օրվա՚՚՚
Վստահիր միայն Ինձ: ՈՒրիշ օգնություն մի կամեցիր: Փոխհատուցումը թող քո հոգու վստահությունը լինի, որպեսզի ավելին տրվի քեզ կարողությունդ անպակաս պահելու համար...
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև անկլավներ ու էքսկլավներ չպետք է լինեն, և առաջարկել է խնդիրը լուծել տարածքների փոխանակմամբ։ Կրկին խոսվել է Հայաստանի 29 743 քառակուսի կիլոմետր տարածքի մասին։
Սակայն տարածքների փոխանակման արժեքը հասկանալու համար նախ պետք է տեսնել քարտեզը։ Նույն մակերեսն ունեցող երկու տարածք կարող են պետությունների համար միանգամայն տարբեր նշանակություն ունենալ...