Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Ինչ էլ արել-չեն արել՝ հայրենիք չեն հանձնել

Ինչ էլ արել-չեն արել՝ հայրենիք չեն հանձնել
29.04.2023 | 21:04

Փաստորեն, սուլթան Սուլեյմանից հետո՝ կես հազարամյակ ու ավելի, բան չի փոխվել Թուրքիայում, նա էլ էր թաքցնում իր հիվանդությունը՝ աշխարհակալ նպատակով, սա էլ:

Թուրքի նախանձախնդիր համառություն, թե նպատակասլացություն՝ մեզ համար՝ մարդասպան, իրենց համար արդարացի գիծը տանում են անխափան:

Իսկ մե՞նք, ո՞րն է մեր արդարացին, մանկուրտվե՞լը, թե ով էինք ու ինչ ենք դարձել:

Մի քնձռոտ 4-5 տարի, ու մենք պատրաստ ենք ոչնչանալու՞, հրաժարվելու նպատակից էլ, հայությունից էլ, հողից ու հայրենիքի՞ց էլ, պատրաստ ենք մի պարկ կարտոֆիլի տեղ ծախելու՞ հայրենիքը, խոտի պես դողահար փռվելու գետնին, դառնալու թշվառ գաղթականնե՞ր:

Չգիտեմ էլ՝ ինչ ասեմ… Ամոթ մեզ, սերունդները մեր երեսին թքելու իրավունք ունեն, ափ մը մոխրի էլ արժանի չենք լինելու, թե խելքի չգանք, մեզանից չթոթափենք այս հանցավոր, վախկոտ ու թրքահաճ իշխանությունն ու չարթնանանք:

Վերջերս, շատ անսպասելի, մոտիկ մարդ ասաց՝ բանակը քանդել են նախկինները… Ես, որ բանակի ներսի մարդ էի, տեսնում էի նրա օրեցօր աճը, շրմփացրեց:

Եթե այսպես մտածող էլի մարդ կա, ասեմ՝ ճակատները չենք պաչում, ինչ էլ արել-չեն արել՝ հայրենիք չեն հանձնել, օրական տասը գյուղ չեն հանել աճուրդի: Ու սա թող լինի ապտակի պես՝ մեկընդմիշտ ու չորացնող:

Փաստ, մնացածը՝ պարապ զրույց է, ճամարտակություն։

Սուսաննա Բաբաջանյան

Դիտվել է՝ 6175

Մեկնաբանություններ