ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակավ հայտարարել է Իրանի հետ պատերազմը շուտափույթ ավարտելու ձգտման մասին։ Միևնույն ժամանակ, նրա որոշ խորհրդականներ կուլիսներում պնդում են հակամարտությունից դուրս գալու հստակ ծրագրի մշակման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով նավթի գների աճն ու երկարատև պատերազմի հնարավոր քաղաքական հետևանքները՝ գրում է The Wall Street Journal-ը։               
 

Իսկ Հայաստանի ղեկավարը Քի Վեսթն է փնտրում և չի գտնում

Իսկ Հայաստանի ղեկավարը Քի Վեսթն է փնտրում և չի գտնում
04.12.2025 | 11:52

Ըստ Փաշինյան Նիկոլի, «ՀՀ կառավարության տիրապետության ներքո Քի Վեսթի փաստաթուղթ չկա»:

Լավ, ենթադրենք` չկա: Արդյո՞ք դա նշանակում է, որ Արցախն Ադրբեջանի տարածք է: Կամ` ի՞նչ կապ ունեն Քի Վեսթը, մադրիդյան սկզբունքները կամ կազանյան համաձայնությունները, եթե կան՝

ՀՀ Սահմանադրություն,

Անկախության Հռչակագիր,

1989 թվականի դեկտեմբերի 1-ի որոշում,

1991 թվականի սեպտեմբերի 2-ի Հռչակագիր,

1991 թվականի դեկտեմբերի 10-ի հանրաքվե և դրանց հետ փոխկապակցված բազմաթիվ օրենքներ և ենթաօրենսդրական ակտեր:

Կարծում եմ` ՀՀ ղեկավարը պետք է առաջնորդվի ՀՀ-ում գործող իրավական ակտերով, այլ ոչ Քի Վեսթով: Ավելին` քիվեսթները պետք է համապատասխանեցվեն ՀՀ օրենսդրությանը, այլ ոչ հակառակը:

Հենց այդ է խնդիրը:

Ցավոք, ի տարբերություն ՀՀ ղեկավարի Ալիև Իլհամը դա վաղուց հասկացել է և հենց այդ պատճառով է պահանջում փոփոխել ՀՀ Սահմանադրությունը և Անկախության Հռչակագիրը:

Իսկ Հայաստանի ղեկավարը Քի Վեսթն է փնտրում և չի գտնում:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 2664

Մեկնաբանություններ