ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակավ հայտարարել է Իրանի հետ պատերազմը շուտափույթ ավարտելու ձգտման մասին։ Միևնույն ժամանակ, նրա որոշ խորհրդականներ կուլիսներում պնդում են հակամարտությունից դուրս գալու հստակ ծրագրի մշակման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով նավթի գների աճն ու երկարատև պատերազմի հնարավոր քաղաքական հետևանքները՝ գրում է The Wall Street Journal-ը։               
 

«88»-ի դեպքում գիտենք՝ ինչը բոյկոտենք, իսկ ԶՊՄԿ-ի ի՞նչը բոյկոտենք

«88»-ի դեպքում գիտենք՝ ինչը բոյկոտենք, իսկ ԶՊՄԿ-ի ի՞նչը բոյկոտենք
05.12.2025 | 12:17

Նիկոլ Փաշինյանի կինը հրապարակավ հերքել է, որ ինքը 88 սուպերմարկետների ցանցի իրական սեփականատերն է: Հերյուրանք է` պնդում է նա:

Հավատում ենք:

Ինչպես և հավատում ենք հեռավոր քաղաքներից եկող տեղեկատվության հերյուրանք լինելուն, թե սա միակ առևտրային ցանցն է, որ աշխատում է առանց «շյոտ ֆակտուրա», իսկ ցանցի ընդլայնման համար ամենահարմար շինությունները «խլվում են» պետական լծակներով:

Հիմա արդեն վստահ եմ` դրանք էլ են հերյուրանքներ, առավել ևս հաշվի առնելով, որ այդ կինը, ի նշան սեփական անաչառության, կոչ է արել բոյկոտել հիշյալ ցանցը: Զավեշտն այն է, որ այդ ցանցը առանց այդ էլ անգիտակից «բոյկոտի» է ենթարկվում հանրության լայն շերտերի կողմից: 88-ի խանութներից ժողովուրդը չի օգտվում և ոլորտի մասնագետները պնդում են, որ դրանց մեծ մասը ոչ միայն ներդրումը չի փակում, այլ առհասարակ` մեծ վնասով են աշխատում: Սա իր հերթին շատերին դրդում է եզրահանգել, որ ցանցի ողջ իմաստը ապօրինի աղբյուրներից ստացված կանխիկ եկամուտի օրինականացումն է՝ լվացքը:

Ամեն դեպքում ճիշտ մշակույթ է պետական դեմքերի կողմից հերքել հերյուրանքները: Հուսով եմ` տիկինը մեկ այլ ստատուսով էլ կհերքի Քաջարանի կոմբինատի բեռնափոխադրման մոնոպոլիստը լինելու ասեկոսեները, քանզի, վստահ եմ, դրանք էլ են հերյուրանք: ՈՒղղակի խնդիրը այն է, որ 88-ի դեպքում գիտենք ինչը բոյկոտենք, իսկ թե ԶՊՄԿ-ի ինչը բոյկոտենք, դժվար եմ պատկերացնում՝ բջջային հեռախոսները՞, որոնց մեջ մոլիբդեն կա, էլեկտրական մեքենաները՞, որոնց մեջ պղինձ կա, թե՞ հենց այն բեռնատարները, որոնց անդադար հոսքը խաթարում է Սյունյաց լեռների խրոխտ անդորրը:

Չգիտեմ նաև, թե ոնց ա պետք բոյկոտել:

Աչքերս փակենք ու չտենալու տա՞նք...

Արթուր ԴԱՆԻԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 2247

Մեկնաբանություններ