ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակավ հայտարարել է Իրանի հետ պատերազմը շուտափույթ ավարտելու ձգտման մասին։ Միևնույն ժամանակ, նրա որոշ խորհրդականներ կուլիսներում պնդում են հակամարտությունից դուրս գալու հստակ ծրագրի մշակման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով նավթի գների աճն ու երկարատև պատերազմի հնարավոր քաղաքական հետևանքները՝ գրում է The Wall Street Journal-ը։               
 

Լուբյանկայից` Լապլանդիա

Լուբյանկայից` Լապլանդիա
13.12.2025 | 14:23

Մինչ Փաշինյան Նիկոլը նկարվում է Լուբյանկայի ֆոնին, Inecobank CJSC-ը հայաստանցիներին որոշել է Լապլանդիա ուղարկել:

Ուրեմն, ըստ գովազդի, մինչև դեկտեմբերի 31-ը բանկի քարտով 5000 ՀՀ դրամ և ավելի վճարման դեպքում, քաղաքացին կարող է Լապլանդիա ուղևորվելու հնարավորություն ստանալ:

Նախ` պարզվում է, որ Ինեկոբանկը չգիտի, որ Լապլանդիա անվանմամբ պետական կազմավորում չկա: Լապլանդիայի տարածքը բաժանված է Նորվեգիայի, Շվեդիայի, Ֆինլանդիայի և Ռուսաստանի միջև: Ըստ այդմ, անհասկանալի է թե Ինեկոբանկը հատկապես ո՞ր պետություն է ցանկանում ուղարկել ՀՀ քաղաքացիներին:

Բացի դրանից` Լապլանդիայի խորհրդանիշեր հանդիսացող Ձմեռ Պապը կամ Սանտա Կլաուսը դեկտեմբերի 31-ին հաստատ Լապլանդիայում չեն լինելու: Այդ դեպքում, ի՞նչ են կորցրել կամ ի՞նչ են գտնելու Լապլանդիայում Ինեկոբանկի հաճախորդները:

Փաստորեն, Ինեկոբանկը չի բացահայտում իր պատկերացրած Լապլանդիայի պատկանելիությունը, ինչպես նաև Լապլանդիա ուղևորվելու նպատակը:

Եվ, եթե պատկերացնենք, որ Փաշինյան Նիկոլի Լուբյանկայի ֆոնին նկարվելու և Ինեկոբանկի Լապլանդիա ուղևորության միջև կապ կա, ապա զգույշ եղեք, քանզի Լուբյանկայի «թեթև ձեռքով» և Ինեկոբանկի «միջնորդությամբ» կարող եք հայտնվել Ռուսաստանի Կոլի թերակղզու Մուրմանսկի ԳՈՒԼԱԳ-ում: Դա նույնպես Լապլանդիա է: Ուղղակի, Ձմեռ Պապու կամ Սանտա Կլաուսի փոխարեն այնտեղ ամենակարևոր անձը ճամբարի պարետն է:

Կարեն Հեքիմյան

Դիտվել է՝ 4185

Մեկնաբանություններ