Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Իրենց կեցվածքով մասնակից են դառնում հայ ժողովրդի հանդեպ իրականացվող շարունակական ոճրին

Իրենց կեցվածքով մասնակից են դառնում հայ ժողովրդի հանդեպ իրականացվող շարունակական ոճրին
27.12.2025 | 11:12

Կարդում եմ, որ դավաճանական վարչախմբի օրոք ադրբեջանցիների կողմից Հայաստանին մատակարարվող բենզինը արագորեն սպառվում է։

Եվ դա նույն ադրբեջանցիներն են, ովքեր ընդամենը երկու տարի առաջ Արցախում ցեղասպանություն իրականացրին և հայաթափում։

Դա նույն ադրբեջանցիներն են, ովքեր այդ օրերին իրենց տելեգրամ ալիքներում Արցախի հայ աղջիկների պրոֆիլները տեղադրել ու աուկցիոն էին անում։

Գետինը մտնեն, դրանց բենզինն առնող ստամոքսապաշտ, անինքնասեր կենսաբանական զանգվածները, ովքեր իրենց կեցվածքով մասնակից են դառնում հայ ժողովրդի հանդեպ իրականացվող շարունակական ոճիրին։

Դավիթ ՖԻԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3775

Մեկնաբանություններ