ՄԱԿ-ում ԱՄԷ-ի դեսպան Ջամալ Ալ Մուշարաքը Ժնևում հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում ընթացող պատերազմում իր երկիրը «լիովին չհիմնավորված գործողությունների թիրախ է դարձել»։ Այդուհանդերձ, դեսպանը հավելել է. «Մենք բազմիցս շեշտել ենք և տարածաշրջանում սպասվող իրադարձություններից առաջ կրկնում ենք. Արաբական Միացյալ Էմիրությունները Իրանի վրա մեր տարածքից հարձակումներին չի մասնակցի և նման հակամարտության մեջ չի ներքաշվի»։               
 

Քոչվոր թափառականները նստակյաց են դարձել ու խժռում են մշակույթներ

Քոչվոր թափառականները նստակյաց են դարձել ու խժռում են մշակույթներ
19.01.2026 | 16:13

Խելակորույս աշխարհ… Բռնապետերը դարձել են ժողովրդավարներ, իսկ ժողովրդավարները ծափահարում են նրանց։ Քոչվոր թափառականները նստակյաց են դարձել ու խժռում են մշակույթներ։ Ազատ մամուլը խմբագրվում է, դեղին մամուլն էլ՝ ծփում ժանտից։ Մարդակերը քարոզում է բուսակերություն, ու վայրենին ուզում է օպերա գրել։ Լուսինը դարձել է պայծառ աստղ, իսկ աստղերը՝ նրան հպատակ։ Վշտից քարերից արյուն է կաթում, քանզի քաղաքակիրթ ազգերն իրենց լռությամբ դարձել են դահիճ, մտավորականներն էլ վախից պապանձվել ու իրենց ժողովրդին անտեր են թողել։ Այսպիսով, խառնվել են մաքուրն ու կեղտոտը, և այլևս չի երևում մեղքերը քավելու ելքը։

Հ.Գ. Ելքը արդարության ուժի հաստատումն է՝ և՛ անհատապես, և՛ ազգովի։ Քանզի, եթե դու չես անելու, չկա ուրիշը, իսկ Աստված գործում է միայն արդար ու խոնարհ սրտի հետ: Հետևաբար, արդար ու միասին լինելով կհաղթենք:

Վանո Դադոյան

Դիտվել է՝ 2551

Մեկնաբանություններ