Համաշխարհային տնտեսական ֆորումում ամերիկացի միլիարդատեր և ձեռնարկատեր Իլոն Մասկը կանխատեսել է, որ մի քանի տասնամյակ անց աշխարհը կդառնա միլիարդավոր մարդանման ռոբոտների տուն: «2030-2031 թվականներին, մոտ հինգ տարի անց, արհեստական բանականությունը կլինի ավելի խելացի, քան ամբողջ մարդկությունը միասին վերցրած»,- ասել է նա:               
 

«Նիկոլ Փաշինյան-պրոյեկտի» շահառուները

«Նիկոլ Փաշինյան-պրոյեկտի» շահառուները
24.01.2026 | 16:34

Հայկական ինքնության համար բլոգեր 222lava-ին, տրանսգենդեր լիլիթ մարտիրոսյանին և Yandex-ի առաքիչ կիսապակիստանցի միգրանտին համախմբվելու կոչ արած Միքայել Մինասյանն այսօր խոսում էր այն մասին, որ քոչարյանականները Նիկոլ են ծնել ու սնել և, ուշադրություն, ՍՏԵՂԾԵԼ ԵՆ ԳԵՈՊՈԼԻՏԻԿ ԱՅՆՊԻՍԻ ՊԱՐԱՐՏ ՀՈՂ, որպեսզի հեղափոխություն լինի։ Եթե էս լոգիկայի մեջ մի քիչ խորանանք, նշանակում է, որ նույն Միքայել Մինասյանը մի քանի ամիս հանդիսացել է «Նիկոլ ծնած և սնած» քոչարյանենց դեսպանը Վատիկանում, բայց եկեք լուրջ բաներից խոսենք։ Եկեք նույնիսկ մոռանանք, որ ընդամենը ամիսներ առաջ նույն անձը խոսում էր այն մասին, որ դավադրությունների մեջ մտնել ընդհանրապես պետք չէ, քանի որ՝ «Նիկոլին բերել է ժողովուրդը»՝ հակառակվելով իր վերադասին, ով պնդում էր, որ «Նիկոլին բերել են հզոր ուժերը», ՀՀԿ-ական Դավիթ Շահնազարյանին, ով ասում էր, որ «Նիկոլին ռուսական հատուկ ծառայություններն են բերել», Շարմազանովին, ով հայտարարում էր, որ «Նիկոլին բերել են թուրք-ադրբեջանական հատուկ ծառայությունները»։

Եկեք խոսենք, ըստ Միքայել Մինասյանի, «հեղափոխության գեոպոլիտիկ պարարտ հող ստեղծած Քոչարյանից»։ Պարզվում է, որ 2016-ին Քոչարյանը որոշեց Հայաստանին հագցնել պառլամենատրիզմի գեղեցիկ «կոստյումը», իսկ ինքը հակառակվեց դրան՝ ասելով, թե «տպավորություն է, որ ստեղծվում է մի դաշտ՝ նոր ուժերի ստեղծման և դրանց իշխանություն փոխանցելու համար»։ Բանից պարզվում է, որ 2013-ից Քոչարյանն է փոխել հայկական գեոպոլիտիկ կողմնորոշվածությունը դեպի Արևմուտք, և բանից պարզվում է, որ Քոչարյանն է կեղծել Արմեն Սարգսյանի՝ Հայաստանում բնակություն ունենալու սահմանաչափն ու օրենքի խախտումով նրան նշանակել նախագահի պաշտոնում։ Տպավորություն է, որ Քոչարյանն է դեպսան նշանակել նրանց, ովքեր 2008-ին երկիրը բերել հասցրել էին զինված հեղաշրջման շեմին։ Տպավորություն է, որ Քոչարյանի փեսան է մի ողջ ազգի նստացրել դեգրադացման ասեղի վրա և երեխայի ադամանդե ծծակի կեղծ լուրերի պատճառով փող է տվել նիկոլենց՝ հերյուրանքներ չտարածելու համար։ Եվ վերջում՝ Քոչարյանն է մեկ օրում կնքել եվրաասոցացման համաձայնագիր, իսկ հաջորդ օրն անդամակցել ԵԱՏՄ-ին։ Միքայել Մինասյանի գրառումը ո՛չ ավել, ո՛չ պակաս՝ «Քոչարյանը Ղարաբաղն ու Մեղրին եՌսուն տարի առաջ էր ծախել» նիկոլական նարատիվի «կուլտուրական» տարբերակն է զուտ։

Ինչ վերաբերում է «իմ մեղքերը մարդկային են» նախադասությանը։ Պարզվում է, որ Միքայել Մինասյանն է որոշողը՝ իր մեղքերը մարդկայի՞ն են, թե՞ հիպերմարդկային։ Մեղքերի մասով ես ոչինչ ասել չեմ կարող, քանի որ դրանից խոսելն առավել քան մանկական եմ համարում, քանի որ էդ մեղքերին չափ ու սահման արձանագրողը, դրանք մարդկային ու անմարդկային համարողը ես չեմ, ես նույնիսկ էդ մեղքերը ներողը չեմ, և, վերջապես, ի՞նչ իմաստ կա դրանից խոսելու, եթե ֆեյսբուքը, գոնե մեզ համար, ապաշխարության հարթակ չի հանդիսանում, մենք էլ՝ սքեմավորներ, որ Աստվածային իշխանությամբ թողենք դրանք կամ կապենք։ Բայց ես մի բան գիտեմ, որ մի ողջ ազգի նեոլիբերալիզմի ճահճում թաղածը, մի ողջ ազգի անգրագիտության, դեգրադացման և պոռնոգրաֆիայի ասեղի վրա նստացրածն իմ գաղափարական թշնամին է։

«Քոչարյանը լեգիտիմացրել ա Արցախի կորուստը՝ խորհրդարան մտնելով ու ընտրություններին մասնակցելով»,-ասում է Նիկոլի դեսպանը, քանի որ մասնակցել է ընտրությունների։ Որքան էլ տափակ լինի էս միտքը, բայց Նիկոլի դեսպանն ու համատեղությամբ երրորդ նախագահի փեսան մոռանում է նշել, որ այդ ընտրություններին մի ուժ էլ մասնակցեց ու անցավ խորհրդարան։ Ծանոթ ձեռագիր է, շա՜տ ծանոթ, ու, առհասարակ, ես իրապես ցավում եմ, որ Միքայել Մինասյանն էլ միացավ «Քոչարյանը Ղարաբաղն ու Մեղրին եՌսուն տարի առաջ էր ծախել» փիլիսոփայական բարիկադին։ Մի ժամանակ, երբ փողն ու իշխանությունն իրենց ձեռքում էր, լավ էին աշխատում՝ սեփական լրատվականներով Քոչարյանին դարձնում էին «Սպայկայի», պղնձամոլիբդենային կոմբինատի, բանկերի տեր», որ մարդիկ հանկարծ չմտածեն, թե ովքեր են իրական տերերը, բայց երբ աթոռը դուրս եկավ տակներից, Քոչարյանը դարձավ ոչ միայն էդ ամեն ինչի տերն ու տիրակալը, այլև՝ Նիկոլին ծնողն ու սնողը, նրան լեգիտիմացնողը։ Փորձեք մեկ անգամից գուշակել, թե էս, իրականում շատ պարզ ռեբուսի մեջ, ովքեր են հանդիսանում ոչ միայն տարբեր հիմնարկությունների, այլև՝ «Նիկոլ Փաշինյան պրոյեկտի» շահառուներն ու ծնողները։

Գագիկ Ասատրյան

Դիտվել է՝ 79

Մեկնաբանություններ