Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Ազնվականությունն է այն հակաթույնը, որը թույլ չի տալիս պետությունը դարձնել գործարքի առարկա

Ազնվականությունն է այն հակաթույնը,  որը թույլ չի տալիս պետությունը դարձնել  գործարքի առարկա
25.01.2026 | 16:21

Երբ բիզնեսմենը իշխանության է գալիս իր բիզնես մտածողությամբ, քաղաքականությունը դադարում է լինել արժեքների, պատասխանատվության ու երկարաժամկետ տեսլականի դաշտ։

Ազգը վերածվում է հաճախորդի,

իսկ պետությունը՝ առևտրի կենտրոնի։

Հենց այդ պատճառով բիզնեսմենին պետք է ոչ թե արգելել քաղաքական հայացք ունենալ, այլ թույլ չտալ քաղաքական համակարգը վերածել սեփական կառավարման մոդելի արտապատկերման։

Պետությունը սուպերմարկետ չէ, իսկ քաղաքացին՝ հաճախորդ, որ այսօր գա, վաղը՝ գնա։

Սա հռետորաբանություն չէ, այլ պատմական օրինաչափություն։

Պետության ղեկը պետք է ստանձնեն նրանք, ովքեր իշխանությունը չեն ընկալում որպես ձեռքբերում, այլ՝ որպես ծանր պարտավորություն։

Ազնվականությունը այստեղ տիտղոս չէ և արյունակցություն չէ, այլ ներքին չափանիշ՝ արժանապատվություն, սահմաններ, պատասխանատվության զգացում։

Իշխանության հնարավորություններից չգայթակղվող մարդը վտանգավոր չէ պետության համար, քանի որ նա չի շփոթում անձնական շահը՝ ազգային շահի հետ, կյանքի որակը՝ պետության հաշվին բարձրացնելու հետ։

Պատմությունն արդեն ապացուցել է՝

երբ պետությունները ղեկավարվել են

կրթված, արժեքային, սեփական գրպանից անկախ մարդկանց կողմից, դրանք կայունացել են, ոչ թե պարզապես «արդյունավետ» թվացել։

Իսկ երբ իշխանության են եկել նրանք,

ովքեր քաղաքականությունը դիտել են որպես կապիտալի բազմապատկման գործիք, պետությունը վերածվել է կարճաժամկետ նախագծի՝ առանց վաղվա օրվա։

Ազնվականությունն է այն հակաթույնը,

որը թույլ չի տալիս պետությունը դարձնել

գործարքի առարկա։

Գևորգ Կարապետյան

Դիտվել է՝ 3627

Մեկնաբանություններ