Չինաստանը կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Մերձավոր Արևելքում՝ հետագա էսկալացիան կանխելու և հակամարտության տարածումից խուսափելու համար` մարտի 8-ին Պեկինում հայտարարել է Չինաստանի արտգործնախարար Վան Ին: «Այս պատերազմը երբեք չպետք է սկսվեր, և այն ոչ մեկին օգուտ չի բերում։ Զենքի ուժը խնդիրների լուծում չէ, իսկ մարտական գործողությունները նոր ատելություն են ծնում և կարող են միայն սրել առանց այդ էլ լարված իրավիճակը»,- հավելել է Չինաստանի դիվանագիտության ղեկավարը:               
 

Պատասխան՝ Ալիևին և իր բռունցքին

Պատասխան՝ Ալիևին և իր բռունցքին
09.03.2026 | 11:24

Ալիև, երբ սպառնաս կամ փորձես վիրավորել իմ ժողովրդին և պետությանը, ես քեզ պատասխանելու եմ։

Բավական է բռունցք ու մատ թափ տաս ու քեզ քո երազած բռնապետիկ սուլթանի տեղը դնես։

Դու ու քո ռեժիմը շատ փոքր եք, որ հայի գլուխը ջարդեք։ Ես հասկանում եմ, որ դու քեզ Էնվերի և Թալեաթի ժառանգն ես համարում, բայց երևի դու ու քո նմանները մոռացել եք, թե ովքեր ենք մենք՝ հայերս, և երևի մոտենում է ժամանակը, որպեսզի քեզ ու քո նմաններին ևս մեկ անգամ հիշեցնենք, թե ինչ է լինում նրանց հետ, ովքեր սպառնում են ջարդել հայ ժողովրդի գլուխը։

Դու հայերին չես հաղթել, դու ուղղակի ժամանակավոր այն գնել ես նավթով ու գազով, այնպես որ, մեզ սպառնալիս ականջիդ օղ արա, որ մենք երբեք թույլ չենք տա, որ դու ու քո նմանները հայ ժողովրդին ցեղասպանությամբ սպառնաք, դու քո ներկած մազերով ու բեղերով փորձում ես ցույց տալ, որ իբր թե այս աշխարհաքաղաքական իրադարձություններում ինչ-որ ազդեցիկ անձ ես, բայց իրականում մեկանգամյա օգտագործման ծաղրածու ես, որից մի օր փորձելու են ազատվել հենց քո ժողովրդի ձեռքով։

Դու ուղղակի մի չարիք ես ոմանց համար, ովքեր այսօր փորձում են քեզ օգտագործել հանուն իրենց ռազմական և աշխարհաքաղաքական շահերի, բայց վաղը դու դադարելու ես օգտակար լինել և հայտնվելու ես աղբամանում։

Աշխարհը փոխվում է, և դա քեզ համար վերջի սկիզբն է։

Դու կարող ես հոխորտալ և բռունցք թափ տալ, բայց դրանից ավելի կարևոր չես դառնա քո տերերի համար։

Իսկ երկաթե բռունցքի մասին քիչ խոսիր, որովհետև չի բացառվում, որ մի օր մենք քո այդ երկաթե բռունցքը մտցնենք այնտեղ, որտեղ արևի լույս չի ներթափանցում, և մենք՝ հայերս, գիտենք դա ինչպես անել։

Առաջինը չես լինի, ովքեր մատ ու բռունցք են թափ տալիս հայ ժողովրդի վրա, բայց վերջում նրանց մատն ու բռունցքը հայտնվել է այնտեղ, որտեղ հայտնվելու է քո երկաթե բռունցքը։

Ինչպես խոստացել էի՝ ահա քեզ իմ պատասխանը։

Չնայած նրան, որ պատասխանեցի ինձ ոչ բնորոշ բառապաշարով՝ նույնիսկ գտնվելով բանտում, բայց դա քո հայտարարության համարժեք պատասխանն էր,

հաշվի առնելով, որ եթե դու քեզ չես պահում որպես երկրի, պետության ղեկավար՝ օգտագործելով համապատասխան բառապաշար։

Վերջում կավարտեմ մեծն հայ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի խոսքերով․

Գլխովը շատ ամպեր կանցնեն, սարը միշտ կա անսասան։

Բանտ 06․03․2026թ․

Արթուր ՎԱՐԴԱՆՅԱՆ

«Համահայկական ազգային պետականություն» կուսակցության նախագահ

Դիտվել է՝ 208

Մեկնաբանություններ