ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակավ հայտարարել է Իրանի հետ պատերազմը շուտափույթ ավարտելու ձգտման մասին։ Միևնույն ժամանակ, նրա որոշ խորհրդականներ կուլիսներում պնդում են հակամարտությունից դուրս գալու հստակ ծրագրի մշակման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով նավթի գների աճն ու երկարատև պատերազմի հնարավոր քաղաքական հետևանքները՝ գրում է The Wall Street Journal-ը։               
 

Ստեփան Ալաջաջյանի այս հիշողության կողքով դժվար է անտարբեր անցնել

Ստեփան Ալաջաջյանի այս հիշողության կողքով դժվար է անտարբեր անցնել
11.03.2026 | 14:00

Զրույցը տեղի է ունեցել նրա և Մամուլի կոմիտեի նախագահ Հայկարամ ՈՒթմազյանի միջև, 1969 թվականին, երբ նույնիսկ Մովսես Կաղանկատվացու «Պատմության» լույսընծայումն էր երկար ժամանակ արգելանքի տակ, որպեսզի Ադրբեջանը չնեղանար։

«- Խնդրում եմ, խոսի՛ր, ի՞նչ գրքեր էին․․․

- Կաղանկատվացի՝ «Պատմություն Աղվանից աշխարհի»․․․

- Դրա ի՜նչը պիտի խմբագրեին։ Դա յոթերորդ դարի, հազար երկու հարյուր տարի առաջվա պատմիչ է․․․ հայոց Արցախի և ՈՒտիքի մասին գրած պատմություն, և գրաբար է։

- Մեջը քարտեզ ունի․․․ որի համար ադրբեջանցիները կարող են խիստ բողոքել․․․ Ժողովուրդների միջև կարող է թշնամություն առաջացնել․․․ Աղվանքը հայկական է եղել, դա պատմական փաստ է․․․ Բայց հիմա հայկական չէ, իսկ գիրքը հիմա է թարգմանաբար լույս տեսնում մեզ մոտ։ Առարկել են Կենտկոմում։

- Վա՜յ, վա՜յ,- գոչեցի․․․ Քերովբե Պատկանյանը 1861-ին դա թարգմանել է ռուսերեն, երբ Աղվանքը ռուսական էր, այն ցարական Ռուսաստանի մեջ էր, դա թարգմանվել է անգլերեն, ֆրանսերեն, նույնիսկ՝ թուրքերեն․․․

- Բայց քարտեզը չի տպվել․․․

- ՈՒզում ես ասել՝ առանց քարտեզի՞ պետք է տպվեր, կամ խմբագիրը պետք է հանե՞ր քարտեզը․․․ թե՞ ընդհանրապես գիրքը պիտի լույս չտեսներ․․․ աշխարհաբար․․․ Ինչո՞ւ չես խոսում, ինչո՞ւ չես բացատրում․․․

- Գիտե՞ս ինչ։ Կան հայ կոմունիստներ, որոնք ադրբեջանցու փոխարեն իրենք են մտածում, ադրբեջանցու մտածելիքը՝ հուշում․․․

- Բայց չէ՞ որ դու էլ, Հայկարամ, մեզ հետ մասնակցում էիր Սողոմոն Սողոմոնյանի տանը եղած հավաքույթներին, ուր Ղարաբաղի հարցը բարձրացնելու ձևեր էինք որոնում։ Երեսունվեց հազար ստորագրությունների մեջ քո ստորագրությունն էլ կա։ Արցախի հայկական լինելը պատմիչներն են ապացուցում, այդ ապացույցը չհրատարակելը հանցանք չէ՞․․․

- Չգիտեմ ինչո՞ւ՝ իրադրությունը փոխված են տեսնում․․․

- ՈՒրիշ ի՞նչ գրքեր քննադատվեցին։

- «Գորկին և Հայաստանը» և «Եղիցի Լույսը»․․․»։

Կարո ՎԱՐԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 443

Մեկնաբանություններ