Օ, երկիր արյունակից,
օ, լեռներ հարազատ,
անտառներ՝ երկինքների բակում,
հայրատան երազներ գունաշատ,
գիտեմ, հրաժեշտի պահից
ժամանակն արագ է հեռանում,
և ինչքան էլ
ծերացող տարիներն
իրենց պարտքն են դեռ համարում
առանց մեզ
մեր տանը մեր ներկայությունը նշել,
բայց այնտեղ վաղուց է
օտարը
բնակվում,
և ինչպես լուսահոգի
մեր նախնիք կասեին՝
մեզ միայն կարոտն է սպանում,,,
11. 03. 26
Վահագն Մարտիրոսյան