Եվրոպայի ներկայացուցիչները կմասնակցեն ՈՒկրաինայում պատերազմի կարգավորման շուրջ բանակցությունների հաջորդ փուլին՝ նոյեմբերի 12-ին Կրեմլում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆը։ Պուտինն իր հերթին զգուշացրել է, որ խաղաղության համաձայնագրի կնքումից հետո ՈՒկրաինայում արևմտյան զորքերի տեղակայումը կարող է հանգեցնել ռազմական գործողությունների վերսկսմանը։               
 

Բագրատունյացը. մեկ լուսանկար՝ հազար խոսքի փոխարեն

Բագրատունյացը. մեկ լուսանկար՝ հազար խոսքի փոխարեն
27.07.2026 | 13:40

Մինչև 2024 թիվը այս փողոցում հասուն թեղիներ էին (Ulmus), որոնց խիտ սաղարթը ստվերացնում էր թե՛ մայթերը, թե՛ ճանապարհի զգալի մասը։ Այսօր այդ կանաչը վերացել է։

Այո՛, նոր ծառեր տնկվել են։ Բայց դրանք դեռ երկար տարիներ չեն կարող փոխարինել այն, ինչ կորցրեցինք։

Հասուն թեղիները փողոցին տալիս էին՝

խիտ և շարունակական ստվեր,

փողոցի բնական սառեցում,

օդի մաքրում և փոշու կլանում,

ջերմային կղզու ազդեցության նվազեցում, մարդկանց համար հարմարավետ միջավայր։

Այսօր դրանց փոխարեն փոքր տնկիներ են, որոնք նույնիսկ լավագույն խնամքի դեպքում նույն գործառույթները կկարողանան կատարել միայն տասնամյակներ անց։

Խնդիրը միայն հատած ծառերի թիվը չէ։

Խնդիրը կորցրած հասուն ծառածածկն է (крона деревьев, tree canopy), որը քաղաքային կանաչ ենթակառուցվածքի ամենաարժեքավոր մասն է։

Բագրատունյացը դարձավ հերթական օրինակն այն բանի, թե ինչպես կարելի է մեկ օրվա ընթացքում կորցնել այն, ինչ բնությունը և քաղաքը ստեղծել էին տասնամյակների ընթացքում։

Հասուն ծառը էկոհամակարգ է, քաղաքային կենսաբազմազանության հիմքն է և բնակչության առողջության կարևորագույն բնական երաշխիքներից մեկը։

Ցավում եմ, որ ամբողջ գիտական աշխարհը պայքարում է հասուն ծառերի և ծառածածկի (крона деревьев, tree canopy) անսասանության համար, իսկ Հայաստանում գիտնականների ստորագրությամբ երկու սերնդի ստեղծածը զանգվածաբար ոչնչացվեց։

Քրիստինա ՎԱՐԴԱՆՅԱՆ

Լուսանկարները՝ Наталья Оганова-ի էջից

Դիտվել է՝ 11177

Մեկնաբանություններ