Հայաստանին և Ռուսաստանին սպասվում է բավականին երկար և, հնարավոր է, նույնիսկ ցավոտ բանակցային գործընթաց՝ հայտարարել է ռուս քաղաքագետ Անդրեյ Կորտունովը։ Նրա խոսքով՝ Հայաստանը մերձենում է Եվրոպական Միության հետ, ինչը նշանակում է դուրս գալ Ռուսաստանի հետ «ընտանեկան» հարաբերություններից։ Այդ ճանապարհին Հայաստանը դադարում է լինել ընտանիքի անդամ և դառնում է ավելի շուտ հարևան, ընդ որում՝ ոչ ամենամոտ, քանի որ Ռուսաստանը ընդհանուր սահման չունի Հայաստանի հետ։               
 

Դուք գիտե՞ք՝ ինչ է տիեզերական արդարությունը

Դուք գիտե՞ք՝ ինչ է տիեզերական արդարությունը
23.09.2026 | 10:09

Մեր ընտանիքում մի տեսակ հավատամք կա․ եթե մարդը մեզնից մեկի հետ անարդար է վարվել, վաղ թե ուշ իր արածն ինչ-որ ձևով հետ է գալիս իրեն։ Մենք դա անվանում ենք տիեզերական արդարություն։
Մի ժամանակ այդ արդարությունը շատ դանդաղ էր աշխատում։ Դեպք է եղել՝ մարդը 10 տարի անց ստացել է ճիշտ այն վերաբերմունքը, որը ժամանակին ինքն էր ցուցաբերել իմ հանդեպ։ Ու ամենահետաքրքիրն այն էր, որ ինքը դա շատ ծանր տարավ։
Վերջին շրջանում, չգիտեմ՝ ինչ է կատարվում տիեզերքում, բայց համակարգը կարծես արագացել է։ Օրեր կամ շաբաթներ են անցնում, ու՝ վուալա՛․ մարդն արդեն իր արածի հետևանքների առաջ է կանգնած։
Տատս, իհարկե, ունի դրա շատ հստակ բացատրությունը․ ասում է՝ ինքն աղոթում է մեզ համար, աղոթքները տեղ են հասնում, ու մենք պաշտպանված ենք։
Ես ոչինչ չեմ պնդում։ Գիտական ապացույց չունեմ։
Ինչո՞ւ եմ այս ամենը գրում․ սիրելի՛ հեյթերներ, մի փոքրիկ խնդրանք։ Երբ անծանոթ մարդուն լիաթոք անիծում եք, վատ բաներ եք գրում կամ որոշում եք ձեր օրը մեր հասցեին մի քանի չար բառով ավելի հետաքրքիր դարձնել, մի պահ կանգ առեք ու մտածեք։
Որովհետև մեր ընտանիքում տիեզերական արդարությունը հիմա արդեն «express» առաքմամբ է գալիս։

Զառա ՄԱՐԳԱՐՅԱՆ
Դիտվել է՝ 462

Մեկնաբանություններ

blank" class="zoomgraphics">.