Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում հանդիպել է Իրանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի հետ. պաշտոնյայի այցի մասին նախապես չէր հայտարարվել՝ հաղորդում է РИА Новости-ն։ Քննարկվել են երկկողմ համագործակցության ամրապնդմանն ու Մերձավոր Արևելքի իրավիճակին առնչվող հարցեր: Կրեմլը Վաշինգտոնին և Թեհրանին կոչ է արել հրաժարվել ուժի կիրառումից և կենտրոնանալ բանակցությունների վրա:               
 

Արժանի դիմակայություն

Արժանի դիմակայություն
11.09.2023 | 22:25

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը վատ չդիմակայեց ֆուտբոլի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Խորվաթիայի ընտրանուն, թեև պարտվեց նվազագույն հաշվով։

Գերազանց խաղաց մեր դարպասապահ Չանչարևիչը։

Այս դարպասապահը գործում է չափազանց սառնասիրտ, ինքնավստահ, անշփոթ ու արդեն դարձել է մեր թիմի առաջին հույսն ու ապավենը։

Մեր մյուս ֆուտբոլիստները ևս խաղացին ինքնամոռաց նվիրումով ու եթե գոլ խփել չկարողացան, դա պայմանավորված էր նրանով, որ մրցակցի պաշտպանությունը հզոր պատնեշի էր նման, իսկ մեր կազմում Մեսսիի և Դի Մարիայի նման աստղեր չկային։

Չպետք է մոռանալ, որ Խորվաթիան այս տարի աշխարհի առաջնությունից դուրս թողեց Բրազիլիայի հավաքականին։

Պետք է ցավ չապրել այս պարտության համար և հուսալիորեն նայել առաջ։

Խոսրով Խլղաթյան

Դիտվել է՝ 11635

Մեկնաբանություններ