Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Չորս բան, որ առաջիկայում պետք է անեն ընդդիմադիրները

Չորս բան, որ առաջիկայում պետք է անեն ընդդիմադիրները
17.03.2026 | 16:00

Հայաստանը «Արևմտյան Ադրբեջան» դարձնելուց խուսափելու, պետությունը փրկելու համար իրական ընդիմադիրները պետք է ԱԺ ընտրություններից առաջ համաձայնագիր ստորագրեն, որով պայմանավորեն,

1․ Նախընտրական շրջանում զերծ են մնում միմյանց թիրախավորելուց, քննադատելուց։

2․ Բացառում են որևէ համագործակցություն ՔՊ-ի հետ։

3․ Նախընտրական շրջանում և ընտրությունների օրը միասին պայքարում են ընտրակեղծիքների դեմ։

4․ Ընտրություններից հետո ամենաշատ քվե ստացած ընդդիմադիր ուժի շուրջ համագործակցություն են հաստատում։

Միայն այսպես կարելի է իրական ընդդիմադիրներին զատել Նիկոլ Փաշինյանի մոտ ընդդիմադիր աշխատող, նրա կողմից ընդդիմադիր դաշտ գործուղվածներից։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 2637

Մեկնաբանություններ