ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը հայտարարել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը Հայաստանի հետագա անդամակցության հարցը մանրակրկիտ քննարկվելու է կառույցի ղեկավարության կողմից։ «Նրանք պետք է որոշում կայացնեն՝ մնո՞ւմ են կազմակերպությունում, թե՞ նախապատվությունը տալիս են այլ սցենարի: Նրանք պետք է մեզ տեղյակ պահեն այդ մասին»,- ասել է Վասիլևը։               
 

Սպասիր

Սպասիր
18.06.2026 | 00:01
Հունիսի 18

Աշխարհը միշտ էլ այնպես է կարծել, որ Ինձ ծառայելը կայանում է գործունեության մեջ: Սակայն Ինձ հետ մտերմություն հաստատած հոգիները միայն գիտեն, որ աշխարհից զատված կյանքը, աղոթքի կյանքը, հաճախ շատ ավելին է իրագործում, քան բոլոր ծառայությունները, որ մարդիկ կատարում են Ինձ համար:
Եթե մարդն Ինձ հետ առանձնացած կյանք է ապրում և ծառայություններ մատուցում միայն այն ժամանակ, երբ Իմ հոգին ուղղակի հրամայում է իրեն, այդժամ նա կարողանում է ավելին անել և իրոք հրաշալի գործեր կատարել:
Դիտվել է՝ 932

Մեկնաբանություններ