Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է, որ Երևանի արտաքին քաղաքական ուղեգծի փոփոխությունը պահանջում է վերանայել հայ-ռուսական հարաբերությունների նկատմամբ մոտեցումները։ «Մեր հարաբերություններում իսկապես փոխվում է կոորդինատների համակարգը։ Մենք դրան ըմբռնումով ենք մոտենում, բայց այս ամենը պահանջում է համապատասխան վերլուծություն, քննարկում և տարբեր ոլորտներում մեր հարաբերությունների ամբողջության մեջ շտկումների կատարում»,- ասել է Կոպիրկինը։               
 

Ձևավորվելու է փոխվարչապետի ինստիտուտ

Ձևավորվելու է փոխվարչապետի ինստիտուտ
05.06.2012 | 01:23

Նախարարների կաբինետի ձևավորման շուրջ տենդը լրատվամիջոցներում կդադարի միայն հունիսի 9-ից հետո, երբ վարչապետը մի քանի օրվա մեջ կներկայացնի կառավարության նոր կազմը։ Մինչ այդ, իշխանության կուլուարներում պաշտոնների շուրջ տարբեր անուններ են շրջանառվում։ Սակայն ամենահետաքրքիրը, կարծում ենք, գործադիրում սպասվող կառուցվածքային փոփոխությունն է։ Ըստ հավաստի աղբյուրի` առաջին անգամ Հայաստանում ձևավորվելու է փոխվարչապետի ինստիտուտ` որպես առանձին մարմին, և փոխվարչապետ է նշանակվելու տարածքային կառավարման ներկայիս նախարար, փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։ Նոր փոխվարչապետը կոորդինացնելու է կառավարությանն առընթեր բոլոր կոմիտեների և ծառայությունների աշխատանքը։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 5445

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ