ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Արևելքում կյանք չկա

Արևելքում կյանք չկա
31.12.2012 | 11:58

Հորատման 20-ամյա աշխատանքներից հետո 2012 թվականին ռուս հետազոտողները հատեցին 3,8 կիլոմետրանոց հաստությամբ սառույցը Անտարկտիդայում և փետրվարին հասան Արևելք լճին` ջրի վիթխարի կուտակում, որը միլիոնավոր տարիներ մեկուսացման մեջ է գտնվում: Ջրի առաջին փորձանմուշներում կյանքի որևէ նշան չի գտնվել` հակառակ գիտնականների մեծ սպասումների:

Դիտվել է՝ 5311

Մեկնաբանություններ