ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

«Թունավորեցին»

«Թունավորեցին»
10.01.2013 | 13:13

Ֆրանսիական դատարաններից մեկում Դեպարդիեի դեմ դատական նիստ է ընթանում՝ հարբած վիճակում մեքենա վարելու մեղադրանքով: Դատավորը հարցնում է.
-Մըսյո Դեպարդիե, Դուք ընդունո՞ւմ եք...
-Ոչ թե «մըսյո», տխմար, այլ «գոսպոդին»,-կոպտորեն ընդհատում է նրան Դեպարդիեն:
-Ի՞նչ կարող եք ասել՝ ի պաշտպանություն Ձեզ:
-Արդեն մի քանի օր է, ինչ ես ռուս եմ և ո՜նց եմ զզվում ձեզնից, գորտի միս ուտող կեղտոտ ֆրանսիացիք:

Դիտվել է՝ 866

Մեկնաբանություններ