ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Այդ լեզվով խոսել է Հիսուս Քրիստոսը

Այդ լեզվով խոսել է Հիսուս Քրիստոսը
30.01.2013 | 12:54

Մերձավոր Արևելքի մեծ մասը տևական ժամանակ խոսել է արամեերեն` լեզու, որով խոսել է Հիսուս Քրիստոսը, որով գրվել է Թալմուդը, որը գոյություն ունի արդեն 3000 տարի: Այսօրվա աշխարհում կտրուկ նվազել է այդ լեզվով հաղորդակցվողների թիվը: Քեմբրիջի համալսարանի լեզվաբան Ջեֆրի Հանը փնտրում է մարդկանց, ովքեր տիրապետում են արամերենին` սերունդների և պատմության համար լեզուն պահպանելու նպատակով:

Տարոն ԻՇԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 6887

Մեկնաբանություններ