Հայաստանին և Ռուսաստանին սպասվում է բավականին երկար և, հնարավոր է, նույնիսկ ցավոտ բանակցային գործընթաց՝ հայտարարել է ռուս քաղաքագետ Անդրեյ Կորտունովը։ Նրա խոսքով՝ Հայաստանը մերձենում է Եվրոպական Միության հետ, ինչը նշանակում է դուրս գալ Ռուսաստանի հետ «ընտանեկան» հարաբերություններից։ Այդ ճանապարհին Հայաստանը դադարում է լինել ընտանիքի անդամ և դառնում է ավելի շուտ հարևան, ընդ որում՝ ոչ ամենամոտ, քանի որ Ռուսաստանը ընդհանուր սահման չունի Հայաստանի հետ։               
 

«Թուրքիայում կատարվող անկարգությունները մեզ չեն վնասի»

«Թուրքիայում կատարվող անկարգությունները մեզ չեն վնասի»
08.06.2013 | 18:18

Անդրադառնալով Հայաստանին թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը նշեց, որ Թուրքիայում ստեղծված անկարգությունները մեզ չեն կարող վնասել: Նա միևնույն ժամանակ չբացառեց, որ Թուրքիան իր խնդիրները լուծելուց հետո, սովորաբար, անցնում է հարևաններին: «Դրա առաջին քայլը կարող է միտված լինել Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ Թուրքիայի պայքարին: Այս պահին Թուրքիան դադարեցրել է դա և կենտրոնացել ներքին խնդիրների վրա, ինչը մեզ համար ձեռնտու է: Հայաստանի համար այս իրավիճակը վատ չէ»,-ասաց նա:

Թուրքագետի դիտարկմամբ, այն, որ ցուցարարների խմբում կան նաև հայեր, դեռևս չի նշանակում, որ Գեզի զբոսայգու շուրջ ծագած իրավիճակը հայերի վարած պայքարն է թուրքական իշխանությունների դեմ:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 3263

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ