Հայաստանին և Ռուսաստանին սպասվում է բավականին երկար և, հնարավոր է, նույնիսկ ցավոտ բանակցային գործընթաց՝ հայտարարել է ռուս քաղաքագետ Անդրեյ Կորտունովը։ Նրա խոսքով՝ Հայաստանը մերձենում է Եվրոպական Միության հետ, ինչը նշանակում է դուրս գալ Ռուսաստանի հետ «ընտանեկան» հարաբերություններից։ Այդ ճանապարհին Հայաստանը դադարում է լինել ընտանիքի անդամ և դառնում է ավելի շուտ հարևան, ընդ որում՝ ոչ ամենամոտ, քանի որ Ռուսաստանը ընդհանուր սահման չունի Հայաստանի հետ։               
 

«Ոստիկանությունը չի ուզում պատասխանատվության ենթարկել մեզ սպառնացողներին»

«Ոստիկանությունը չի ուզում պատասխանատվության ենթարկել մեզ սպառնացողներին»
12.09.2013 | 16:30

Երևանի քաղաքապետարանի մոտ նստացույց հայտարարած ակտիվիստներն այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեցին, որ իրենց նկատմամբ բռնություն կիրառողներին ոստիկանությունը չի ուզում պատասխանատվության ենթարկել: «Ոչ մի անգամ իրենց արարքների, գործողությունների համար ոստիկանությունը որևէ ոստիկանի չի պատժել: Դա ենթադրելու տեղիք է տալիս, որ այդ ամենը տեղի է ունենում ոստիկանության թույլտվությամբ»: Ակտիվիստները դժգոհեցին, որ իրենց արգելել են նաև մասնակցելու վերջերս քաղաքապետարանում անցկացված ավագանու նիստին. «Ավագանին բաց է և թափանցիկ: Որևէ ավագանու անդամ մինչ այսօր չի բարձրացրել մեր խնդիրը, լռել է: Միայն «Բարև Երևանի» անդամ Ստյոպա Սաֆարյանն է փորձել բարձրացնել այդ հարցը, նրա էլ խոսափողն են անջատել»:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2337

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ