Հայաստանին և Ռուսաստանին սպասվում է բավականին երկար և, հնարավոր է, նույնիսկ ցավոտ բանակցային գործընթաց՝ հայտարարել է ռուս քաղաքագետ Անդրեյ Կորտունովը։ Նրա խոսքով՝ Հայաստանը մերձենում է Եվրոպական Միության հետ, ինչը նշանակում է դուրս գալ Ռուսաստանի հետ «ընտանեկան» հարաբերություններից։ Այդ ճանապարհին Հայաստանը դադարում է լինել ընտանիքի անդամ և դառնում է ավելի շուտ հարևան, ընդ որում՝ ոչ ամենամոտ, քանի որ Ռուսաստանը ընդհանուր սահման չունի Հայաստանի հետ։               
 

«Ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող մարդկանց մեր օրենքը չի հետապնդում»

«Ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող մարդկանց մեր օրենքը չի հետապնդում»
20.01.2014 | 14:15

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հարցազրույցներից մեկում պատմել է, որ իր հարաբերություևնները համասեռամոլների հետ ընկերական են:

Արդյո՞ք Արևմուտքի և Ռուսաստանի սեռական փոքրամասնությունները տարբերվում են միմյանցից. Միասեռական ծնվո՞ւմ են, թե՞ դառնում, և ինչպես է ինքը` Պուտինը, վերաբերվում օրենքով «գեյ-քարոզչության» արգելմանը, վերջինս պատասխանել է. «Ես, իհարկե չեմ կարող ստույգ պատասխանել հարցին՝ գեյ ծնվո՞ւմ են, թե՞ դառնում, բայց մի բան հաստատ կարող եմ ասել, որ ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող մարդկանց մեր օրենքը չի հետապնդում, ինչպես աշխարհի շատ երկրներում»,- ասել է նա` հավելելով, որ կան երկրներ, որոնց կողմից այդ երևույթը ոչ միայն խստագույնս պատժվում է, այլև դրա համար մահապատիժ է սահմանվում:
Իսկ թե ինչու է ռուս ուղղափառ եկեղեցին մերժողական դիրքորոշում դրսևորում սեռական փոքրամասնությունների հանդեպ, ՌԴ նախագահը հիշեցրել է, որ եկեղեցին պետությունից անկախ կառույց է և իրավունք ունի իր առանձին կարծիքն ունենալ այդ հարցի վերաբերյալ:
Նրա խոսքով, անհանգստանալու որևէ պատճառ չունեն նաև Սոչիում կայանալիք ձմեռային օլիմպիադայի մասնակիցները: «Ես ինքս նորմալ հարաբերություններ ունեմ մի շարք մարդկանց հետ, ովքեր սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչներ են: Նրանց հետ մեր հարաբերությունները բացարձակապես ընկերական են»,-նշել է Պուտինը` կրկին հիշեցնելով, որ պետք չէ ագրեսիվ վերաբերմունք ցուցաբերել նրանց նկատմամբ:

Նշենք` 2013-ի հունիսին Ռուսաստանի կառավարության կողմից ընդունվեց «գեյ քարոզչության» մասին օրենք: Ռուսասատանի կառավարությունը Միջազգային օլիմպիական կոմիտեին գրավոր վստահեցրել է, որ այդ օրենքը չի անդրադառնա մարզիկների և Օլիմպիադայի հանդիսատեսների վրա։ Հոկտեմբերի վերջին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն արդեն հայտարարել էր, որ Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերի բոլոր մասնակիցներն ու հյուրերը` անկախ սեռական կողմնորոշումից, իրենց հարմարավետ կզգան:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2436

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ