Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է, որ Երևանի արտաքին քաղաքական ուղեգծի փոփոխությունը պահանջում է վերանայել հայ-ռուսական հարաբերությունների նկատմամբ մոտեցումները։ «Մեր հարաբերություններում իսկապես փոխվում է կոորդինատների համակարգը։ Մենք դրան ըմբռնումով ենք մոտենում, բայց այս ամենը պահանջում է համապատասխան վերլուծություն, քննարկում և տարբեր ոլորտներում մեր հարաբերությունների ամբողջության մեջ շտկումների կատարում»,- ասել է Կոպիրկինը։               
 

«Պրոկրեդիտը» կգնա՞, թե՞ կմնա

«Պրոկրեդիտը» կգնա՞, թե՞ կմնա
16.06.2015 | 01:09

Հայաստանյան բանկային էլիտան արդեն քանի ամիս փորձում է հասկանալ` արդյո՞ք ճիշտ են այն խոսակցությունները, թե «Պրոկրեդիտբանկը» մտադիր է «ճամպրուկները կապելու»։ Այն, որ բանկը մտադիր է հեռանալու Հայաստանից, փաստում են նաև բանկային համակարգին մոտ կանգնած տարբեր աղբյուրներ, միաժամանակ բացառելով հարցի ֆինանսական կողմը. «Բանկը ֆինանսական խնդիրներ չունի»։ Այլ կերպ ասած, «Պրոկրեդիտբանկի» ճամպրուկային տրամադրությունը ոչ մի առնչություն չունի սնանկացման կամ համանման խնդրի հետ։ Հետևաբար, պետք է ենթադրել, որ խնդիրը կարող է պայմանավորված լինել միջազգային ֆինանսական շուկայում սպասվող ինչ-ինչ գործընթացներով, քանի որ այս բանկը Հայաստանում հիմնվեց KFW-ի միջոցներով։ Ի դեպ, մեր տեղեկություններով, այս պահին Հայաստանը թողնելու որևէ պաշտոնական բանակցություն կամ թղթի վրա ֆիքսված առաջարկ չկա։ Փոխարենը բանկային համակարգին մոտ կանգնած աղբյուրները նշում են, որ թեև պաշտոնապես որևէ բան արձանագրված չէ, այնուհանդերձ բանավոր բանակցություններ են ընթանում բանկի վաճառքի շուրջ։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1889

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ