Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է, որ Երևանի արտաքին քաղաքական ուղեգծի փոփոխությունը պահանջում է վերանայել հայ-ռուսական հարաբերությունների նկատմամբ մոտեցումները։ «Մեր հարաբերություններում իսկապես փոխվում է կոորդինատների համակարգը։ Մենք դրան ըմբռնումով ենք մոտենում, բայց այս ամենը պահանջում է համապատասխան վերլուծություն, քննարկում և տարբեր ոլորտներում մեր հարաբերությունների ամբողջության մեջ շտկումների կատարում»,- ասել է Կոպիրկինը։               
 

Մարտահրավեր կառավարությանը

Մարտահրավեր կառավարությանը
02.12.2016 | 00:39

2016-ի տնտեսական աճի կանխատեսումը` սահմանված պետբյուջեով, երևի թե իրականություն չդառնա, համենայն դեպս, ԿԲ-ի տվյալները այդ են փաստում։
Օրերս ԿԲ-ի հայտարարությունը «շանթահարեց» և՛ գործարարներին, և՛ հանրությանը. գլխավոր դրամատունը կտրուկ նվազեցրել է տնտեսական աճի կանխատեսված ցուցանիշները տնտեսության բոլոր ոլորտներում։ Ըստ այդմ, տարեկան տնտեսական աճը կտատանվի 1,3-1,8 %-ի սահմաններում, մինչդեռ, նույն կառույցի կանխատեսմամբ, այս տարվա երրորդ եռամսյակում սպասվում էր 3,6 %-ով աճ։ Այլ կերպ ասած, ԿԲ-ն էապես վերանայել է իր գնահատականը։


Ինչո՞վ է սա պայմանավորված։ Մասնագետների համոզմամբ՝ ԿԲ-ի այս բացասական կանխատեսումների հիմքում տնտեսության պասիվությունն է, որը հատկապես զգալի է դարձել երրորդ եռամսյակից հետո։ Եթե նկատենք, որ մոտ մեկ ամիս առաջ ՊԵԿ-ը մտավախություն հայտնեց նաև 2016-ի չորրորդ եռամսյակի համար եկամուտների թերհավաքագրման առնչությամբ, ապա չի բացառվում, որ մասնագետների գնահատականը հիմնավորված լինի։


Սակայն այս ֆոնի վրա հետաքրքրական է մեկ այլ բան. եթե չլիներ վարչապետ Կարեն Կարապետյանի հայտնի գնահատականը տնտեսության անմխիթար վիճակի մասին, արդյո՞ք կհետևեր ԿԲ-ի այս գորշ կանխատեսումը, որը, կարծում ենք, իրականությանն ավելի մոտ է։
Տնտեսությունը քաղաքականություն չէ, որտեղ բոցաշունչ ելույթներով և մտավարժանքներով հնարավոր է քողարկել իրողությունը։ Տնտեսությունը գիտություն է, և որքան էլ տաղանդաշատ լինի «նկարիչը» թվերի առումով, իրավիճակն անմիջականորեն զգալի է լինելու ժողովրդի համար. մարդն իր մաշկի վրա է զգում՝ տնտեսությունը աճո՞ւմ է, թե՞ նվազում, և սա աքսիոմ է։
Աքսիոմը՝ աքսիոմ, բայց որքան էլ խոսենք տնտեսության անկման մասին, որքան էլ իրատեսական ներկայացվեն թվերը, տնտեսությունը դրանից չի առողջանա։ Այլ կերպ ասած՝ վաղուց ժամանակն է, որ քիչ խոսենք, շատ գործենք։


Իսկ ի՞նչ ունենք այսօր։ Գլխավոր դրամատան կանխատեսմամբ՝ Հայաստանի տնտեսական աճը զգալիորեն ցածր կլինի բյուջեով նախատեսված 2,2 %-ից։ Սրան զուգահեռ նկատենք, որ 2017-ի պետբյուջեով ծրագրված է 2,4 %-ի տնտեսական աճ։ Հարց է առաջանում՝ եթե 2016-ին չի ապահովվելու 2,2 %-անոց աճ, ապա ինչպե՞ս ենք կարողանալու հաջորդ տարի 2,4 %-ի աճ ապահովել։ Այս հարցի պատասխանը ԿԲ-ի տարեվերջյան դրամավարկային քաղաքականության ծրագրում ներկայացված չէ։ Համենայն դեպս, գլխավոր դրամատան այս կանխատեսումը լուրջ մարտահրավեր է նաև կառավարությանը։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 2672

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ