Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային սեպտեմբերի 23-ին սպառնացել է խափանել հարևան երկրների օդանավակայանների աշխատանքը, եթե դրանք ԱՄՆ պատժամիջոցների շրջանակում դադարեցնեն իրանական ինքնաթիռների ընդունումը։ «Եթե դուք անցնեք Միացյալ Նահանգների կողմը, մենք ձեռքներս ծալած չենք նստի»,- հայտարարել է Ռեզային։               
 

ՀՅԴ-ն կքվեարկի Նիկոլ Փաշինյանի օգտին

ՀՅԴ-ն կքվեարկի Նիկոլ Փաշինյանի օգտին
29.04.2018 | 21:43

ՀՅԴ-ն մայիսի 1-ին վարչապետի ընտրության հարցով հայտարարությամբ է հանդես եկել: «Վարչապետի միասնական թեկնածուի և քաղաքական օրակարգի շուրջ համախոհությունը, որի անհրաժեշտության մասին հայտարարել էինք, կարող է դառնալ իրականություն։ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը որոշել է մայիսի 1-ին կայանալիք վարչապետի ընտրություններին պաշտպանել Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը»,- ասված է ՀՅԴ հայտարարությունում։

Դիտվել է՝ 2608

Մեկնաբանություններ