Հայաստանին և Ռուսաստանին սպասվում է բավականին երկար և, հնարավոր է, նույնիսկ ցավոտ բանակցային գործընթաց՝ հայտարարել է ռուս քաղաքագետ Անդրեյ Կորտունովը։ Նրա խոսքով՝ Հայաստանը մերձենում է Եվրոպական Միության հետ, ինչը նշանակում է դուրս գալ Ռուսաստանի հետ «ընտանեկան» հարաբերություններից։ Այդ ճանապարհին Հայաստանը դադարում է լինել ընտանիքի անդամ և դառնում է ավելի շուտ հարևան, ընդ որում՝ ոչ ամենամոտ, քանի որ Ռուսաստանը ընդհանուր սահման չունի Հայաստանի հետ։               
 

Նիկոլ Փաշինյան. Չենք գալիս «ոչմերոնքականներին» «մերոնքականներով» փոխարինելու

Նիկոլ Փաշինյան. Չենք գալիս «ոչմերոնքականներին» «մերոնքականներով» փոխարինելու
30.04.2018 | 20:02

Նիկոլ Փաշինյան. Չենք գալիս «ոչմերոնքականներին» «մերոնքականներով» փոխարինելու
Կառավարության ապագա կազմը կձևավորվի՝ կախված նրանից, թե վաղը քվեարկությունն ինչ քաղաքական պատկեր կստանա` ՀՀԿ խմբակցության հետ հանդիպմանն ասաց վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Խոսրով Հարությունյանի հարցին, թե ովքեր են լինելու փոխվարչապետերն ու նախարարները, մասնավորապես՝ ՊՆ նախարարը:

Փաշինյանի խոսքով՝ այդ հարցին պատասխանելու համար պետք է արձանագրվի այն հենարանը, որն ուղղակի կամ անուղղակի դառնալու է վարչապետի ընտրություն իրականացնող. «Քվեարկությունից հետո կարձանագրվի այդ շրջանակն ու կառավարության կազմը պետք է ձևավորվի այդ շրջանակի հետ քննարկումների արդյունքում», - նշեց Փաշինյանը: Նա նշեց, որ իրենք ունեն իրենց կադրերը, մինչդեռ բոլորովին էլ նպատակ չունենք կադրային ջարդ իրականացնել. «Մենք ունենք կադրային բազա, բայց չենք գալիս կադրային ջարդ անելու, «ոչմերոնքականներին» «մերոնքականներով» փոխարինելու: Ձեր հարցի պատասխանը կախված է վաղվա քվեարկությունից», - հավելեց նա:

Դիտվել է՝ 3614

Մեկնաբանություններ