Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է, որ Երևանի արտաքին քաղաքական ուղեգծի փոփոխությունը պահանջում է վերանայել հայ-ռուսական հարաբերությունների նկատմամբ մոտեցումները։ «Մեր հարաբերություններում իսկապես փոխվում է կոորդինատների համակարգը։ Մենք դրան ըմբռնումով ենք մոտենում, բայց այս ամենը պահանջում է համապատասխան վերլուծություն, քննարկում և տարբեր ոլորտներում մեր հարաբերությունների ամբողջության մեջ շտկումների կատարում»,- ասել է Կոպիրկինը։               
 

Զբոսաշրջությունը ոնց որ «տակ է տալիս»

Զբոսաշրջությունը ոնց որ «տակ է տալիս»
20.07.2018 | 03:12

Վերջին տասը տարում զբոսաշրջության ծավալների զգալի աճ ոչ միայն պաշտոնապես, այլև ակներև արձանագրվել է 2017-ին։ Մայրաքաղաքը, Գորիսը, Դիլիջանը, Գյումրին, Էջմիածինը, Գառնին, Գեղարդը և Հայաստանի այլ տեսարժան վայրեր լեփ-լեցուն էին զբոսաշրջիկներով։ Նրանք ամենուր էին, երեկոյան` սրճարաններում, ցերեկը` անգամ քաղաքային տրանսպորտում։ Անցած տարվա զբոսաշրջային իրարանցումն այս տարի կտրուկ նվազել է։ Եթե մայրաքաղաքում դա նկատելի է, առավել ևս այն զգալի է տարբեր մարզերում։ Սա կարող է փաստել յուրաքանչյուր քաղաքացի։ «Այո, իսկապես, որոշակի անկում կա, իսկ թե ինչով է դա պայմանավորված, դժվարանում ենք ասել, քանի որ զբոսաշրջության ոլորտում քաղաքականությունը չի փոխվել»,- մեզ հետ հեռախոսազրույցում նշեցին զբոսաշրջային գործակալները։


Եվ այսպես, մասնագետները փաստում են, որ քաղաքականությունը նույնն է, բայց զբոսաշրջիկների թիվը նվազել է, ուստի հարց է առաջանում` ո՞րն է խնդիրը։ Իհարկե, կարելի է ցանկացած խնդիր կապել ներքաղաքական իրադարձությունների հետ, սակայն որքա՞ն է դա ճիշտ։ Այսօր Հայաստանում որևէ արտառոց և արտակարգ իրավիճակ չկա, որը խանգարի զբոսաշրջիկին կազմակերպելու իր հանգիստը։ Հետևաբար չի բացառվում, որ խնդիրը նաև ավիատոմսերի գներն են։ Տարիներ առաջ, երբ Հայաստանը, ի դեմս «Արմավիա» ընկերության, ուներ ազգային ավիափոխադրող, բոլորը դժգոհում էին տոմսերի բարձր գներից և համոզված էին, որ եթե երկինքն «ազատականացվի», այսինքն` գործի «բաց երկնքի» քաղաքականությունը, տոմսերի գները կնվազեն, և զբոսաշրջության ծավալները կաճեն։ Այսօր Հայաստանում մեկ տասնյակից ավելի ռուսական ավիաընկերություններ իրականացնում են չվերթեր տարբեր ուղղություններով, բազմաթիվ եվրոպական ավիաընկերություններ ևս աշխատում են հայաստանյան շուկայում, սակայն տոմսերի գները ոչ թե նվազել են, այլ բարձրացել, թեև պետք է նկատենք, որ արտերկրից տոմսերն ավելի մատչելի են, քան Հայաստանից։ Հետևաբար, տոմսերի գների բարձրացումը պետք է ազդեր մեր զբոսաշրջիկների վրա, ոչ թե արտերկրի։ Բոլոր դեպքերում, այս պահին անհասկանալի է, թե ինչու է նվազել դեպի Հայաստան զբոսաշրջիկների հոսքը, իսկ այն, որ նվազել է, փաստ է։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 7207

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ