Irates.am-ը շնորհավորում է իր ընթերցողների Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Թող 2026-ը լինի հայրենանպաստ փոփոխությունների, ազգապահպան արժեքների վերակերտման, հանրային զարթոնքի ու արժանապատիվ կենսակերպի բարեբեր տարի:                
 

Արցախի ԱԺ-ն դիմել է ՀՀ, ՌԴ և Իրանի իշխանություններին կոչով` ստեղծել հակաահաբեկչական կոալիցիա

Արցախի ԱԺ-ն դիմել է ՀՀ, ՌԴ և Իրանի իշխանություններին կոչով` ստեղծել հակաահաբեկչական կոալիցիա
11.10.2020 | 19:56

Արցախի Ազգային Ժողովը կոչ է անում Հայաստանի, Ռուսաստանի և Իրանի իշխանություններին դատապարտել Ադրբեջանի կողմից միջազգային ահաբեկչական խմբավորումների և նրանց ներկայացուցիչների օգտագործումն Արցախի դեմ ռազմական ագրեսիայում, ապա և ստեղծել համատեղ Հակաահաբեկչական կոորդինացիոն կենտրոն՝ ասված է Արցախի ԱԺ-ի հայտարարության մեջ:

Կոչ է արվում նաև ստեղծել համատեղ Հակաահաբեկչական կոալիցիա՝ տարածաշրջան ներթափանցած ահաբեկիչներին և նրանց խմբավորումներին օպերատիվ և արդյունավետ կերպով ֆիզիկապես չեզոքացնելու համար։

Դիտվել է՝ 3891

Մեկնաբանություններ