Հայաստանին և Ռուսաստանին սպասվում է բավականին երկար և, հնարավոր է, նույնիսկ ցավոտ բանակցային գործընթաց՝ հայտարարել է ռուս քաղաքագետ Անդրեյ Կորտունովը։ Նրա խոսքով՝ Հայաստանը մերձենում է Եվրոպական Միության հետ, ինչը նշանակում է դուրս գալ Ռուսաստանի հետ «ընտանեկան» հարաբերություններից։ Այդ ճանապարհին Հայաստանը դադարում է լինել ընտանիքի անդամ և դառնում է ավելի շուտ հարևան, ընդ որում՝ ոչ ամենամոտ, քանի որ Ռուսաստանը ընդհանուր սահման չունի Հայաստանի հետ։               
 

Էլի պարգևատրումներ ու նախորդից ավելի շատ

Էլի պարգևատրումներ ու նախորդից ավելի շատ
02.11.2020 | 14:59

Չնայած համավարակի, պատերազմի առաջացրած խնդիրների, իշխանությունը հավատարիմ է իր գործելաոճին։ 2021-ի պետական բյուջեով պարգևատրման համար նախատեսված գումարը գրեթե 21 տոկոսով ավելի շատ է, քան նախորդ տարի։ 18 միլիարդ 825 միլիոն դրամ՝ չհաշված քաղծառայողների պարգևատրումը։
Ավելին, այս առնչությամբ վերանայումներ չեն էլ լինի։ Ըստ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի, «ներկայացված նախագիծն այնպիսին է, ինչպիսին կա և որևէ ուղղությամբ որևէ փոփոխության մասին խոսքը ժամանակավրեպ է»։


Գուցե իշխանության ֆինանսիստներն ու տնտեսագետները կարող են բոլոր հնարքներով բացատրել, որ այս պահին բյուջեի նախագիծը հնարավոր չէ վերանայել, բայց աբսուրդ է պատերազմի մեջ գտնվող երկրում բյուջեն կառուցել մի տրամաբանությամբ, որը սեփական հասարակության համար էլ անհասկանալի է։ Խուճուճ բացատրություններից և տնտեսական հազար ու մի հիմնավորումից զատ կա բարոյական խնդիր․ այս պատերազմին ժողովուրդը տվեց ամեն ինչ, ինչպես կարող էր օգնեց առաջնագծին, սեփական ունեցվածքն էլ վաճառեց և նվիրաբերեց զինվորի հիմնադրամին, բայց պետությունն պետական բյուջե է կազմում՝ վերնախավին պարգևատրումներ տալու ավանդույթին հավատարիմ։ Դեռ մի բան էլ ավելի, նախորդ տարվա ցուցանիշներից ավելի շատ։ Այստեղ են ասել՝ աշխարհ կանգնիր, իջնող կա։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 15300

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ