Հայաստանին և Ռուսաստանին սպասվում է բավականին երկար և, հնարավոր է, նույնիսկ ցավոտ բանակցային գործընթաց՝ հայտարարել է ռուս քաղաքագետ Անդրեյ Կորտունովը։ Նրա խոսքով՝ Հայաստանը մերձենում է Եվրոպական Միության հետ, ինչը նշանակում է դուրս գալ Ռուսաստանի հետ «ընտանեկան» հարաբերություններից։ Այդ ճանապարհին Հայաստանը դադարում է լինել ընտանիքի անդամ և դառնում է ավելի շուտ հարևան, ընդ որում՝ ոչ ամենամոտ, քանի որ Ռուսաստանը ընդհանուր սահման չունի Հայաստանի հետ։               
 

Լենա Նազարյան. Կառավարությունը ջարդուփշուր անելու պայմաններում հնարավոր չէ պահանջել վարչապետի հրաժարական

Լենա Նազարյան. Կառավարությունը ջարդուփշուր անելու պայմաններում հնարավոր չէ պահանջել վարչապետի հրաժարական
17.11.2020 | 15:00

Ոչ ոք չի ժխտում, որ կառավարող ուժն է կրում տեղի ունեցածի պատասխանատվությունը, դրանից հնարավոր չէ խուսափել, ես ընդունում եմ դա ու հետևություններ էլ կլինեն՝ ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը:

Նրա խոսքով՝ հենց այդ պատասխանատվությունն է վարչապետին մղել ստորագրելու եռակողմ հայտարարությունը, որով 25-30 հազար զինվորականների կյանք է փրկվել, և որ այդ հայտարարությամբ է փրկվել նաև Ստեփանակերտը, հետևաբար՝ Արցախը: Նա չի ընդունում, որ տեղի ունեցածը դիտարկվում է իբրև 2.5 տարվա կառավարման հետևանք և պարզունականացվում է Արցախի խնդիրը: Նա ընդգծեց, թե սա նույնիսկ 25 տարվա քաղաքականության հետևանք չէ, այլ կապված է տարածաշրջանային և աշխարհաքաղաքական հարցերի հետ։

«Ընդունում եմ, որ հանրային հուզումներ են արթնացել: Բայց եթե անգամ ելքը քաղաքական փոփոխություններն են, պետք է կայունություն լինի, պետք է որոշակի ժամանակ անցնի, դուք չեք կարողանալու գնալ գյուղեր, որտեղ սև ժապավեններ են փակցված և քարոզարշավ անել, մարդիկ վշտի մեջ են»,- ասաց նա: Ընդդիմության դիտարկմանը, թե իրենք նոր ընտրությունների մասին չեն խոսում, այլ հրաժարականի, Նազարյանն՝ ասաց շատ լավ, և շարունակեց ելույթը՝ անդրադառնալով հայտարարության ստորագրման օրը կառավարություն մտած մարդկանց: Նրա խոսքով՝ անվտանգության աշխատողներն ասել են, թե այդ մարդկանց շարքում է եղել նաև ԲՀԿ-ական պատգամավորներից մեկը՝ Դավիթ Մանուկյանը։ Այս հայտարարություն առաջացրեց ԲՀԿ-ական պատգամավորների դժգոհությունը, լսվում էր նրանց ձայները, թե դա սուտ է, վաղուց հրապարակած կլինեին ապացույցներ:

Պատգամավորների դիտարկմանը, թե Լենա Նազարյանն այնտեղ եղե՞լ է, որ նման հայտարարություն է անում, նա ասաց, որ այնտեղ չի եղել: Պատգամավորները շարունակում էին տեղերից իրենց դժգոհությունն արտահայտել, իսկ Նազարյանն իր խոսքն ամփոփեց, թե կառավարությունը ջարդուփշուր անելու պայմաններում հնարավոր չէ պահանջել վարչապետի հրաժարական:

Դիտվել է՝ 8594

Մեկնաբանություններ