Հայաստանին և Ռուսաստանին սպասվում է բավականին երկար և, հնարավոր է, նույնիսկ ցավոտ բանակցային գործընթաց՝ հայտարարել է ռուս քաղաքագետ Անդրեյ Կորտունովը։ Նրա խոսքով՝ Հայաստանը մերձենում է Եվրոպական Միության հետ, ինչը նշանակում է դուրս գալ Ռուսաստանի հետ «ընտանեկան» հարաբերություններից։ Այդ ճանապարհին Հայաստանը դադարում է լինել ընտանիքի անդամ և դառնում է ավելի շուտ հարևան, ընդ որում՝ ոչ ամենամոտ, քանի որ Ռուսաստանը ընդհանուր սահման չունի Հայաստանի հետ։               
 

Իմքայլականների պարագայում ամոթն անսահմանափակ է

Իմքայլականների պարագայում ամոթն անսահմանափակ է
17.11.2020 | 18:15

Ու դուք դեռ խոսու՞մ եք։ Պարզվում է, որ ամոթն անսահմանափակ կարող է լինել, եթե խոսքը խորհրդարանում ծվարած իմքայլականների մասին է։ Ժողովուրդը լավ խոսք ունի, հիմա դուք պիտի մկան ծակին հազար թուման (ձեր դեպքում բոլոր ստացած պարգևավճարները)տայիք ու գլուխներդ այնտեղից չհանեիք։ Բայց արի ու տես, որ ոչ միայն խոսում են, հոխորտում, մեղադրում, պատկերացնու՞մ եք, հող հանձնողները, մեղադրում են, այլև սպառնում են ընդդիմադիրներին, թե գիտե՞ք, ԱԺ-ի կոտրված բռնակների համար պատասխան եք տալու։ Անմեղսունակների հավաքածու։


Այսօր խորհրդարանի օրակարգում մեկը հարց պիտի լիներ, կես բառ էլ խոսելու իրավունք չունեցող 88 պատգամավորներն անձայն, մի մարդու նման պիտի գային ու վարչապետի հրաժարականի հարցը դնեին։ Սա միակ քայլն է, որ նրանք այս ազգային խայտառակության օրերին պիտի անեին, սակայն ում, ինչ ենք ասում։ Նրանք խոսում են իբր բռնությունը, ատելությունը դատապարտելու մասին՝ անգամ չգիտակցելով, որ իրենց բուծած բռնարարներից, ատելություն գերերացնողներից բացի այս երկրում էլ նման որակի մարդիկ չկան։ Հիմա ոչ թե ատելություն է թևածում մեր երկրում, այլ հայրենիքը կորցրած մարդկանց ցասում, զայրույթ, տունը, հողը կորցրած մարդկանց հառաչ, զոհված տեղերքի մայրերի մրմուռ։ Ատելությամբ իշխանության եկածներին միշտ հետապնդում է ատելությունը, բայց դա նրանց ներսում է, ոչ մեկն իր ժողովրդի հանդեպ ատելություն չունի։


Հասարակությունն այսօր իմքայլականներին, այսպես ասած, «մարդասիրական միջանցք» է տվել, որպեսզի մարդկանց ցասումի ու ոտքերի տակ չհայտնվեն, ողջ կյանքում դավաճանի պիտակով ման չգան։ Անգամ Անդրանիկ Քոչարյանի սպիտակ մազերը, ինչպես ինքն է նշում, իրեն ոչինչ չեն հուշում, որպեսզի օր առաջ իրեն խորհրդարան բերածին ու իր թիմակիցներին հասկացնի, թե աթոռից կառչելու ժամանակն անցել է։ Չեն հուշում, որովհետև Հայաստանում երբեք պետական պատասխանատու պաշտոններ զբաղեցրած մարդկանց գործունեությանն իրական, քաղաքական գնահատականներ չեն տրվել։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 12730

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ