ԱՄՆ-ի ազգային անվտանգության նոր ռազմավարությունը տեսականորեն չի հակասում ռուս-ամերիկյան երկխոսության զարգացմանը՝ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Սակայն մեր վերջնական եզրակացությունները մենք անելու ենք բացառապես միջազգային ասպարեզում ԱՄՆ-ի վարչակազմի գործնական քայլերի վերլուծությունից ելնելով»,- հավելել է նախարարը։               
 

Սամվել Բաբայանի կուսակցությունն ամբողջությամբ սպասարկում է Արայիկ Հարությունյանի շահերը

Սամվել Բաբայանի կուսակցությունն ամբողջությամբ սպասարկում է Արայիկ Հարությունյանի շահերը
06.02.2021 | 13:26

«Հրապարակը» գրում է.

«Չնայած Արցախի ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանը հրաժարվեց պաշտոնից և հայտարարեց Արայիկ Հարությունյանի հետ համագործակցության հուշագիրը չեղարկելու մասին, սակայն ԱԺ-ում նրա ղեկավարած «Միասնական հայրենիք» կուսակցությունն ամբողջությամբ սպասարկում է Հարությունյանի շահերը և շարունակում համագործակցությունը։

Հարությունյանն ինքն է ղեկավարում այդ ուժը, անհնազանդություն դրսևորողներին անգամ պատժում։ Նախօրեին տեղեկացանք, որ ՄՀ խմբակցության ղեկավար Մարսել Պետրոսյանին փոխարինել են Գագիկ Բաղունցով։ Պարզվում է՝ Պետրոսյանն ավելի ընդդիմադիր է և ասել է, որ չեն աջակցելու Հաշվեքննիչ պալատի նախագահի՝ Արայիկ Հարությունյանի թեկնածու Վահրամ Բաղդասարյանին, քվեարկության պատկերն էլ ցույց է տվել, որ 9 հոգանոց խմբակցությունից տրամաբանական հաշվարկով 6-ն են կողմ եղել։ «Այո, «Միասնական հայրենիքն» այսօր ամբողջ ուժով լծված է Արայիկ Հարությունյանի իշխանության ամրապնդման գործընթացին, կուլիսային առևտուր են անում, իսկ առևտուր անելով պետություն չեն կառուցում, այլ վաճառում են։ Վստահ եմ՝ ՀՊ հաջորդ թեկնածուն ՄՀ-ից է լինելու։ Ինչ վերաբերում է Մարսել Պետրոսյանի փոփոխությանը, այո, ինքը նախապես ինձ հետ համաձայնել էր, որ ճիշտ է, որ չպետք է Բաղդասարյանը զբաղեցնի այդ պաշտոնը, ինձ թվում է՝ փոփոխությունն էլ հենց դրանով էր պայմանավորված, որ դեմ էր իշխանական թեկնածուին», - ասաց ԱՀ պատգամավորը»:

Դիտվել է՝ 9090

Մեկնաբանություններ