Քանի դեռ մտածում ենք, թե պատերազմն ավարտվել է ու անընդհատ խաղաղությունից խոսում, ուրեմն մենք բոլորս ենք կապիտուլացվել։ Ինքնախաբեություն և կապիտուլյացիա է նաև այն միտքը, թե Արցախի խնդիրն այլևս գալիք սերունդների լուծելիք հարցն է...
12 կուսակցությունների համատեղ հայտարարությունը դա լոկ քաղաքական ուժերի
համաձայնության արդյունք չէ։ Ինձ համար երեկվա համախմբման պրոցեսը ոչ թե քաղաքական է, այլ՝ համազգային...
Այսօրվա մեր իրականությունը, կարծում եմ, ամենաճիշտը բնութագրվում է փակուղի բառով։ Համատարած, համընդհանուր փակուղի։ Քաղաքական, ներքին, արտաքին քաղաքական, արժեքային, գաղափարական, բարքերի, պատկերացումների, լուծումների...
Արցախից բռնի տեղահանված հայը պարզապես բնակության վայրը փոխած մարդ չէ։ Նա իր տունը, իր ստեղծածը, իր հիշողություններն ու կյանքի մի ամբողջ աշխարհ թողած մարդ է։ Նա ստիպված է եղել նոր կյանք սկսել՝ կորցնելով այն ամենը, ինչի համար տարիներ շարունակ աշխատել է...
Գործող իշխանությունը այսուհետ ինչ էլ անի, ասելու է՝ 720 հազարն է տվել այդ մանդատը։ Սա է Հայաստանի դե ֆակտո գործող միակ սահմանադրությունը՝ մեկ տողով։ Ֆորմալ առումով իշխանությունը դրա իրավունքը գուցե ունի, բայց ամենաթողության իրավունք՝ ոչ...
Վերնագիրը կարող ենք դնել թե´ հարցականով, թե´ բացականչականով, թե՝ ֆատալիզմ կամ պաթետիզմ արտահայտող ցանկացած այլ նշանով։ Պրոբլեմի էությունը չի փոխվելու...
Աշխարհաքաղաքական խաղի մեջ հզորի ու թույլի ամենահիմնական տարբերություններից մեկն այն է, որ հզորը առաջնորդվում է իրավիճակի ստեղծած օբյեկտիվ հնարավորություններով, իսկ թույլը՝ սուբյեկտիվ ցանկություններով, որոնք, որպես կանոն, հեռու են օբյեկտիվ իրականությունից։
Ավելին, հզորի կամ էլ թվացյալ հզորի վարքում սուբյեկտիվության ի հայտ գալը նշան է նրա թուլության, և, հակառակը, թույլի վարքում օբյեկտիվության ի հայտ գալը նշան է նրա ուժեղացման...