Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է, որ Երևանի արտաքին քաղաքական ուղեգծի փոփոխությունը պահանջում է վերանայել հայ-ռուսական հարաբերությունների նկատմամբ մոտեցումները։ «Մեր հարաբերություններում իսկապես փոխվում է կոորդինատների համակարգը։ Մենք դրան ըմբռնումով ենք մոտենում, բայց այս ամենը պահանջում է համապատասխան վերլուծություն, քննարկում և տարբեր ոլորտներում մեր հարաբերությունների ամբողջության մեջ շտկումների կատարում»,- ասել է Կոպիրկինը։               
 

Դեպի «ընտրություններ»

Դեպի «ընտրություններ»
21.08.2023 | 18:14

Հայաստանի մարդու իրավունքների դատախազուհին (ՄԻԴ) ստեղծել է աշխատանքային խումբ՝ առաջիկա Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ։ Ըստ հաղորդագրության՝ խումբը հետևելու է ընտրական գործընթացներին, ինչպես նաև համագործակցելու է, այսպես կոչված, քաղհասարակության դիտորդների հետ։ Պարզ է, չէ՞, որ տիկին ՄԻԴ-ը ի վիճակի չէ ինքնուրույն որոշում կայացնելու։ Այսօրվանից պարզ է նաև, թե, զրոյանան վարկանիշ ունենալու դեպքում, ինչպիսի աներևակայելի խախտումներ են նախապատրաստում ՔՊ-ականները։ Արդյունքում՝ ԿԸՀ նախագահ, վարչապետ կոչեցյալի հպատակը կհայտարարի 65%-ով ՔՊ-ի հաղթանակը, մյուս հպատակ ՄԻԴ-ը, քաղհասարակության ականավոր ներկայացուցիչների հետ համատեղ, կհայտարարեն, աննախադեպ ազատ, արդար, թափանցիկ ընտրությունների մասին։ Դե, իսկ սահմանադրական դատարանի մասին խոսելն ավելորդ է։

Հ․Գ․ Կհաջողվի՞ «Մայր Հայաստան» դաշինքին «ընտրությունները» վերածել իշխանափոխության։ Այո՛, եթե դաշինքը ցուցաբերի վճռականություն, ինչպես նաև ողջ ընդդիմադիր ուժերն ակտիվորեն աջակցեն իշխանափոխությանը։ Այնպես որ, սպասենք և հուսանք։

Ավետիք Իշխանյան

Դիտվել է՝ 8344

Մեկնաբանություններ