Հայաստանին և Ռուսաստանին սպասվում է բավականին երկար և, հնարավոր է, նույնիսկ ցավոտ բանակցային գործընթաց՝ հայտարարել է ռուս քաղաքագետ Անդրեյ Կորտունովը։ Նրա խոսքով՝ Հայաստանը մերձենում է Եվրոպական Միության հետ, ինչը նշանակում է դուրս գալ Ռուսաստանի հետ «ընտանեկան» հարաբերություններից։ Այդ ճանապարհին Հայաստանը դադարում է լինել ընտանիքի անդամ և դառնում է ավելի շուտ հարևան, ընդ որում՝ ոչ ամենամոտ, քանի որ Ռուսաստանը ընդհանուր սահման չունի Հայաստանի հետ։               
 

Պայքարը՝ ցանցային, մեթոդները՝ թիրախային ու ասինխրոնիկ, առաջնորդությունը՝ թիմային

Պայքարը՝ ցանցային, մեթոդները՝ թիրախային ու ասինխրոնիկ, առաջնորդությունը՝ թիմային
27.03.2024 | 16:24

Ճանապարհային քարտեզը դեռ հաստատված չէ։

Ի՞նչ հարկ կա այսքան երկար մտածելու։ Մի՞թե 3.5 տարին բավարար չէր հանգելու այս պարզ հետևության։

1. Հասնել իրապես ազգային ուժերի ճակատի ձևավորման Եկեղեցու առաջնորդությամբ, ուր ՀԱԵ-ն՝ կոնկրետ դեպքում Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, պետք է կատարի մոդերատորի և իրավարարի (արբիտրաժ) գործառույթ։

2. Միավորել առկա ռեսուրսները և ձևավորել կառավարման ոլորտային խորհուրդներ՝ մարմիններ։ Այս քայլերը գրավիչ կդարձնեն պայքարը հասարակության ատոմացված ու պառակտված բեկորների համար։ Դա նման կլինի վակուումում մագնիսական բևեռի հայտնվելուն։

3. Հայտարարել, որ պիղծ ռեժիմն անօրինական է և կիրառել համընդհանուր բոյկոտի քաղաքականություն ռեժիմի և, շատ կարևոր է, գիտակցաբար կամ անգիտակցաբար ռեժիմը պաշտպանող առանցքային ֆունկցիոներների նկատմամբ։ Ստեղծել անհանդուրժողականության ու մերժման մթնոլորտ բոլոր իշխանավորների նկատմամբ։ Սա կհանգեցնի խուճապային տրամադրությունների իշխող խմբակում։

4. Թիրախային ու ասինխրոնիկ պայքար տանել բոլոր այն չինովնիկների ու ֆունկցիոներների դեմ, որոնք գրավում են առանցքային դիրքեր ռեժիմում, ներգրավելով բոլոր հնարավոր նեղ անձնական հեղինակություններին՝ բարեկամներին, ծանոթներին, ընկերներին, ուսուցիչներչին, դասախոսներին, հարևաններին և այլն։ Հասնել այն բանին, որ իքս ժամին այդ անձինք ամենաքիչը հրաժարվեն կատարել ռեժիմի պաշտպանության գործառույթ։

Պայքարը՝ ՑԱՆՑԱՅԻՆ, մեթոդները՝ ԹԻՐԱԽԱՅԻՆ ու ԱՍԻՆԽՐՈՆԻԿ, առաջնորդությունը՝ ԹԻՄԱՅԻՆ։

Արտակ Հովսեփյան

Դիտվել է՝ 10124

Մեկնաբանություններ