Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է, որ Երևանի արտաքին քաղաքական ուղեգծի փոփոխությունը պահանջում է վերանայել հայ-ռուսական հարաբերությունների նկատմամբ մոտեցումները։ «Մեր հարաբերություններում իսկապես փոխվում է կոորդինատների համակարգը։ Մենք դրան ըմբռնումով ենք մոտենում, բայց այս ամենը պահանջում է համապատասխան վերլուծություն, քննարկում և տարբեր ոլորտներում մեր հարաբերությունների ամբողջության մեջ շտկումների կատարում»,- ասել է Կոպիրկինը։               
 

Արցախ պետություն հանձնողը քո գյուղը կհանձնի ու կհանձնի

Արցախ պետություն հանձնողը քո գյուղը կհանձնի ու կհանձնի
30.04.2024 | 14:42

Արցախի հանձնումից ու խայտառակ պարտությունից հետո՝ 2021 թվականի հունիսի 11-ին, նիկոլը ձայն էր մուրում Կիրանցում։ Կիրանցիները նիկոլին ծափերով դիմավորեցին ու խնդրեցին իրենց մենակ չթողնել։ Ինչին ի պատասխան նիկոլն ասաց.

«Էս փուլում ձեզնից ա կախված ամեն ինչ, գնում եք, քվեարկում եք, մենք մեր անելիքը կանենք։ Կարևորը, որ տեսնենք, որ դուք էդ մանդատը մեզ տալիս եք, ու մենք ասել ենք, որ թավշե մանդատը փոխարինելու ենք պողպատե մանդատով։ Եվ ասում եմ, որ առնվազն 60-ից ավել պետք ա քվե ստանանք, որ հնարավոր լինի էդ պողպատե մանդատով մեր պլանները իրականացնել»։

60-ի փոխարեն 140 քվե ստացավ նիկոլը Կիրանցում ու իր անելիքն արեց, չխաբեց։ Երեկ արդեն նույն կիրանցիներին, թվով եսիմորերորդ անգամ, տարան-բերեցին կառավարություն ու էլի ասացին, որ իրենք մենակ են, որ հնարավոր է՝ սահմանը ձեր գյուղի միջով անցնի, հնարավոր է՝ 7 օր ադրբեջանցին չկրակի, 8-րը օրը կրակի, հնարավոր է, որ էլ էդտեղ չապրեք։

Նիկոլը տեր եղավ իր խոսքին՝ իր պլանն իրականացնում է ժողովրդի տված մանդատի ներքո։

Եսիմ, խուլ գյուղի մանկապարտեզներից մինչև գիտությունների ակադեմիա, պետք է ճիպոտով կոլեկտիվ պատասխանատվության հիմունքներ ուսումնասիրեն ու հասկացնեն բնակչությանը, որ, եթե մի խաբեբա Լիբանանից էլ չափերով մեծ Արցախ պետությունն է հանձնում, ապա քո գյուղը կհանձնի ու կհանձնի։ Դրա համար պետք չի երկրորդ անգամ հավատալ այդ խաբեբային ու նորից ընտրել նրան։

Արամ Գևորգյան

Դիտվել է՝ 5957

Մեկնաբանություններ