ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Աղոթարան

Աղոթարան
25.08.2024 | 00:01

Տեր Աստված,
հանուն մեր նահատակ Սրբերի`
Դու գործիր մեր մեջ, Տե՛ր:
Մենք մոլորյալ ենք, տկար ու անարժան...
գթա, Տե՛ր,
և ողորմիր, փրկիր երևելի և աներևույթ թշնամուց.
ամեն:

Դիտվել է՝ 4218

Մեկնաբանություններ