ՀԱՊԿ մարմիններում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու որոշում կայացնելու համար որոշակի կոնսենսուս է պետք՝ «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը։ «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանը տեղի է ունենալու Մոսկվայում՝ նոյեմբերի 11-ին, և պետությունների ղեկավարները, հավանաբար, կքննարկեն այս հարցը։ Դրա վերաբերյալ որոշումը, եթե դրա կարիքը լինի, ընդունվելու է կոնսենսուսով»,- ասել է Վասիլևը։               
 

Ո՞րն է բաբո մեր հայրենիք

Ո՞րն է բաբո մեր հայրենիք
08.09.2024 | 12:44

Բաբո ջան, հլա գլուխդ վեր բարձրացրու ու կարդա 6-րդ դասարանի «նոր չափորոշիչներով» կազմված «միջազգային հանրության» համար տպագրված ԻՄ ՀԱՅՐԵՆԻՔԸ դասագրքի «ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ»։

Եթե այնտեղ գտար մեր հայրենիքը, քո ԱՏԵՍՏԱՑԻԱՆ երաշխավորված է։ ԲԱԲՈ, հանկարծ որ ՀԱՅՈՑ պատմությունից, կամ թեկուզ

ՀԱՅԱՍՏԱՆԻ պատմությունից բան-ման գտնես, ինձ ԷՍ-ԷՄ-ԷՍ կուղարկես։

Անդրանիկ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 14954

Մեկնաբանություններ