ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Ձեզ հարուստ զգացեք

Ձեզ հարուստ զգացեք
15.10.2024 | 00:17

Աստծո կանչը

Հոկտեմբերի 15

Ապրեք Իմ Գաղտնի Վայրում, որ կատարյալ բավարարումը ճանաչեք:

Հարուստ զգացեք ձեզ:

Աստծո շտեմարանները լցված են բերնեբերան, սակայն հարկ է, որ դուք անձնապես ձեր հոգու աչքերով տեսնեք այս իրողությունը:

Մտածեք, որ դուք տեր եք անբավ հարստությունների:

Դուք ձեզ համարեք իբրև դուստրեր Թագավորի:

Այո արդեն ասել եմ ձեզ: Առատություն ցանկացեք ձեզ համար և բոլոր նրանց, ում հանդեպ հատուկ հոգածություն ունեք և օգնել եք կամենում:

Դիտվել է՝ 2416

Մեկնաբանություններ