ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Լքողներ

Լքողներ
26.10.2024 | 00:10

Աստծո կանչը

Հոկտեմբերի 26

Քո հավատքը պետք է կատարյալ լինի:

Իմ Սերը պակասով չի բավարարվում:

Ես հաճախ եմ «վիրավորվել Իմ բարեկամների տան մեջ»:

Մի՛ կարծեք թե թշնամիների կողմից եղած թուքը կամ արհամարհանքը, ծաղրանքը կամ հեգնանքն են վիրավորել Ինձ: Ո՛չ, ամենևին:

«Նրանք լքեցին նրան ու փախան», «Չեմ ճանաչում այդ մարդուն»:

Սրանք են, որ հետք թողեցին Իմ Սրտում:

Այդպես է և հիմա. Իմ թշնամիների անհավատությունը չէ, որ վշտացնում է Ինձ, այլ այն, որ Ինձ սիրող ու ճանաչող Իմ բարեկամները չեն կարողանում Ինձ հետ մինչև վերջ քայլել:

Դիտվել է՝ 1785

Մեկնաբանություններ