ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Աղոթարան

Աղոթարան
20.11.2024 | 00:01

Հա՛յր գթութեանց եւ Աստուա՛ծ ամենայն մխիթարութեանց,

որ մխիթարես զմեզ յամենայն նեղութեան մերում.

լու՛ր եւ այժմ ձայնի պաղատանաց ծառայից Քոց՝

ընդունելով զաղաչանս մեր.

անցո՛ ի մէնջ զցասումն պատուհասի յանցանաց մերոց բարերարութեամբ Քով:

Ներեա՛ եւ լու՛ր մեզ, քաւեա՛ եւ թո՛ղ զմեղս մեր,

արժանաւորեա՛ գոհութեամբ փառաւորել զՔեզ

ընդ Որդւոյ եւ ընդ Սրբոյ Հոգւոյդ

այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից.

ամէն:

Դիտվել է՝ 4104

Մեկնաբանություններ